Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 17:53 02-05-2024

Էլեկտրաէներգիայի մատակարարումը Կիրանցում վերականգնվել է

Ժամը 17․00-ի դրությամբ էլեկտրաէներգիայի մատակարարումը Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի Կիրանց գյուղում վերականգնվել է։ Հոսանքազրկման ձևով հոգեբանական ճնշումը տևեց մոտ 1-2 ժամ։

Հիշեցնենք, որ հոսանքազրկման մասին հայտնել էր «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբուքյան էջը՝ նշելով, որ Կիրանցում հոսանք չկա, ինտերնետը թույլ է, և դա արվում է միտումնավոր՝ մարդկանց վրա հոգեբանական ճնշում գործադրելու նպատակով։