Միտք Ներքին 2 տարի առաջ - 09:37 02-05-2024

Ազգությամբ «հայ» ոստիկանների ձեռքով «հայկական իշխանությունը» փորձում է ճնշել իրական հայ գյուղացուն

«ՀայաՔվե» նախաձեռնության անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Առավոտյան կանուխ ՀՀ ոստիկանությունը Կիրանց գյուղի տարածքից բերման է ենթարկել 31 բնակչի, որոնք փորձում են պաշտպանել իրենց գյուղը՝ թշնամուն հանձնելուց:

Ազգությամբ «հայ» ոստիկանների ձեռքով առերևույթ «հայկական իշխանությունը» փորձում է ճնշել իրական հայ գյուղացուն, նրա ձեռքից իր տունը, հողն ու արժանապատվությունը խլելու և թշնամուն հանձնելու համար, անունն էլ փորձում է դնել «սահմանագծում և սահմանազատում»:

Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ՝ ամեն անգամ մի բարեհունչ, քաղաքականապես կոռեկտ անուն կգտնեն մեզնից խլելու այն, ինչ արյուն-քրտինով ենք նվաճել, դժվարությամբ պահել-փայփայել, բայց հիմա իրենք հանել են աճուրդի, ու մեր ազգի արյան հաշվին փող են սարքում: Իրենց «բարեկիրթ գործընկերն» էլ արդեն հայտարարել է «Արևմտյան Ադրբեջանի» ու «պատմական արդարության վերականգնման» մասին, ուստի խոսքերս վերացական մի ընկալեք՝ այս կռիվը այլևս ոչ ոքիս չի շրջանցելու»։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ