Երևան +12°
copy image url
Ներքին 2 շաբաթ առաջ - 19:22 01-05-2024

Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել

Մայիսի 1-ին` ժամը 11:06-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի բակում և խորդանոցում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:15-ին` մարվել՝ 13:58-ին: Այրվել է մոտ 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց (ընդհանուր 12 քմ)՝ տանիքի փայտե կառուցատարրերով և գույքով:

Քաղաքացի Ռ. Օ.-ն (ծնված 1982 թ.) նախաբազուկների այրվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն: