Ներքին 2 տարի առաջ - 20:44 29-04-2024

Խոշտանգումների կամ այլ վատ վերաբերմունքի հանցակազմով հաղորդումներից գրեթե բոլորով 2023-ին քրվարույթներ են նախաձեռնվել

Անցյալ տարվա ընթացքում խոշտանգման հատկանիշներով քննված 5 քրեական վարույթ ուղարկվել է դատարան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում Հայաստանի Հանրապետության դատախազության 2023 թվականի գործունեության մասին հաղորդման ներկայացմանը:

Նրա խոսքով՝ խոշտանգումների կամ այլ վատ վերաբերմունքի հանցակազմերով ստացված հաղորդումներից գրեթե բոլորով նախաձեռնվել են քրեական վարույթներ:

«Նշեմ, որ թեև 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած Քրեական օրենսգրքի 83-րդ հոդվածի 9-րդ մասում սահմանվել է, որ անկախ հանցանքի կատարման պահից, նույն օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանա­կան կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որը կատարվել է բռնություն գործադրելով կամ բռնություն գործադրելու սպառնալիքով) և 450-րդ հոդվածով (խոշտանգում) նախատեսված հանցանք կատարած անձանց նկատմամբ վաղեմության ժամկետներ չեն կիրառվում, սակայն խնդրահարույց էր համարվում մինչև նոր Քրեական օրենսգրքի ընդունումը կատարված խոշտանգումների կամ բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություն­ներն անցնելու դեպքերով անձանց նկատմամբ վաղեմության ժամկետների կիրառության հարցը»,-պարզաբանեց գլխավոր դատախազը՝ հավելելով, որ նշված խնդրի լուծման կապակցությամբ միասնական պրակտիկա ձևավորելու առումով՝ Գրիշա Վիրաբյանի վերաբերյալ գործով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի հիման վրա՝ Վճռաբեկ դատարանը 2023 թվականի դեկտեմբերի 23-ին կայացված որոշմամբ արձանագրել է, որ առնվազն Քրեական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրվա՝ 2003 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ, առկա էր խոշտանգման կամ դրան հավասարեցված վերաբերմունքի դեպքում վաղեմության ժամկետներ կիրառելու օրենսդրական արգելք, որը կարող էր հիշյալ գործով ամբաստանյալների համար կանխատեսելի լինել իրենց մեղսագրվող արարքը կատարելու օրվա՝ 2004 թվականի ապրիլի 23-ի դրությամբ:

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան

Ձեզ գուցե հետաքրքրի