copy image url
Արտաքին 2 շաբաթ առաջ - 15:27 28-04-2024

ՌԴ ՀՕՊ համակարգը գիշերը ոչնչացրել է ուկրաինական 17 անօդաչու. ՊՆ

Tert.am-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի չորս մարզի օդային տարածքում գիշերը ոչնչացվել է 17 անօդաչու թռչող սարք, հայտնում է ՌԴ ՊՆ թելեգրամյան ալիքը։

Հաղորդագրությունում նշվում է, որ Ուկրաինայի կողմից անօադչուների կիրառմամբ ՌԴ տարածքում ահաբեկչություններ կատարելու փորձերը կասեցվել են:

Ինը անօդաչու թռչող սարք է ոչնչացվել և կալանվել Բրյանսկի մարզի, երեքը՝ Կուրսկի մարզի, երկուսը Բելգորոդի և երեքը՝ Կալուգայի մարզերի տարածքում։

Զոհեր կամ ավերածություններ չեն գրանցվել։