Արտաքին 2 տարի առաջ - 14:03 28-04-2024

ԱՄՆ-ում ավելի քան 700 մարդ է ձերբակալվել պաղեստինցիներին աջակցող ուսանողական ցույցերի ժամանակ

Ավելի քան 700 մարդ ձերբակալվել է ԱՄՆ-ում պաղեստինցիներին աջակցող ուսանողական ցույցերի ժամանակ, հաշվարկել է The New York Times-ը։ Փոխանցում է Tert.am-ը։

Հրատարակության համաձայն՝ ուսանողական ակտիվության ալիքը հրահրել է անցած շաբաթ Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի տարածքում վրանային ճամբարը ցրելու ժամանակ ոստիկանության կողմից 108 մարդու ձերբակալությունը։

Էմերսոն Քոլեջ համալսարանի (Բոստոն, Մասաչուսեթս) տարածքում վրանային ճամբարը ցրելու ժամանակ ձերբակալվել է 118 մարդ, Հյուսիսարևելյան համալսարանում (Բոստոն)՝ 102, Լոս Անջելեսի Հարավային Կալիֆոռնիայի համալսարանում՝ 93։ Եվս տասնյակ ուսանողներ ձերբակալվել են Տեխասի համալսարանում, Ինդիանայի համալսարանում (Բլումինգթոն), Էմորիի համալսարանում (Ատլանտա, Ջորջիա) և Արիզոնայի պետական համալսարանում։

Ձերբակալություններ են տեղի ունեցել նաև Փրինսթոնում, Յեյլում, Նյու Յորքի համալսարանում, Մինեսոտայի և Օհայոյի պետական համալսարանում:

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմը սկսվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին պաղեստինյան շարժման կողմից Իսրայելի տարածքի վրա հարձակումից։ Զոհվել է 1,2 հազար իսրայելցի, վիրավորվել՝ 5,4 հազարը, պատանդ են վերցվել ավելի քան 200 իսրայելցիներ և օտարերկրացիներ։ Իսրայելը պատասխան ռազմական գործողություն է իրականացնում, որի հետևանքով զոհվել է ավելի քան 34 հազար պաղեստինցի, վիրավորվել ավելի քան 77 հազար մարդ։ԱՄՆ-ն աջակցում է Իսրայելին այս պատերազմում, սակայն դեմ է Գազայի հատվածում գործողության հետ կապված որոշ որոշումների։ Երկրում տեղի են ունենում ինչպես իսրայելամետ, այնպես էլ պաղեստինամետ ցույցեր:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա