Երևան +12°
copy image url
Ներքին 1 շաբաթ առաջ - 23:33 26-04-2024

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը

Հայաստանի պետական գերատեսչությունների մասնագետներն ապրիլի 26-ին ուղևորվել էին Կիրանց գյուղ, տվյալ բնակավայրում և հարակից տարածքներում բնակիչների խնդիրներն ուսումնասիրելու և գույքագրելու նպատակով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը, թե մասնագետների հետ մեքենայում եղել է նաև Մհեր Գրիգորյանը, իրականությանը չի համապատասխանում։