Արտաքին 2 տարի առաջ - 19:24 26-04-2024

F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար

Ուկրաինային խոստացված F-16 կործանիչներն այս տարի կսկսեն երկիր ժամանել վերապատրաստված օդաչուների և սպասարկող անձնակազմի հետ միասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ինտերֆաքս-Ուկրաինա»-ն, այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը:

«Վերջին երկու տարվա ընթացքում կոնտակտային խմբի անդամները խոստացել են հատկացնել միջին և մեծ հեռահարության ՀՕՊ ավելի քան 70 համակարգ, ինչպես նաև հազարավոր հրթիռներ։

Մենք տրամադրել ենք ավելի քան 3000 միավոր զրահատեխնիկա, այդ թվում՝ ավելի քան 800 հիմնական մարտական տանկ։

Մենք Ուկրաինային տասնյակ հազարավոր հակատանկային հրթիռներ ենք փոխանցել։ Իսկ այս տարի Ուկրաինա կսկսեն ժամանել խոստացված F-16-ների էսկադրիլիաներ՝ օդաչուների և սպասարկող անձնակազմի հետ միասին, որոնք պատրաստվել են այդ կոնտակտային խմբի անդամների կողմից»,- ասաց Օսթինը։

Պենտագոնի ղեկավարի խոսքով՝ կոնտակտային խումբը շարունակում է ակտիվացնել իր գործունեությունն Ուկրաինայի ամենահրատապ կարիքները բավարարելու համար:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից