Ներքին 2 տարի առաջ - 16:25 26-04-2024

Աշտարակի «Գայի պոստի» մոտ ծեծկռտուք ու ավտովթար է տեղի ունեցել. կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին. shamshyan.com

Այսօր՝ ապրիլի 26-ին, ժամը 01:40-ի սահմաններում ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի նախկին «Գայի պոստի» մոտ մի խումբ անձանց միջև վիճաբանություն է տեղի ունենում, որը վերածվում է ծեծկռտուքի:

Տեղում ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ Կոտայքի մարզի բնակիչներ 42-ամյա Սամվել Ո.-ն, 26-ամյա Դանիել Ո.-ն և Արագածոտնի մարզի բնակիչ 30-ամյա Գարեգին Ե.-ն և ոմն Դավիթ Ի.-ն, ում տվյալներն ու բնակության վայրը պարզվում են, նշված վայրում ծեծի են ենթարկել Արագածոտնի մարզի բնակիչներ 25-ամյա Նորայր Շ.-ին և 29-ամյա Իգիթ Շ.-ին:

Հենց տեղում ոստիկաններն ու պարեկները ձերբակալել ու ոստիկանության Աշտարակի բաժին են տեղափոխել կռվի մասնակիցներից Սամվել Ո.-ին, մնացածը, տեսնելով հեռվից մոտեցող Պարեկային ծառայության ավտոմեքենաները, դիմել են փախուստի:

Կռվի մասնակիցներից Սամվել և Դանիել Ս.-երը հարազատ եղբայրներ են, հարազատ եղբայրներ են նաև Նորայր և Իգիթ Շ.-երը:

Տեղում պարզվել է նաև, որ մասնակիցներից մեկը «Նիվա» մակնիշի ավտոմեքենայով բախվել է մեկ այլ ավտոմեքենայի, ապա բախվել քարե պարսպին և փլուզել այն:

Այս պահին ոստիկանությունը պարզել է նաև, որ մինչև նված վարում իրենց «ռազբոռկան» շարունակելը, նրանք եղել են Ջրվեժում գործող ռեստորանային համալիրներից մեկում, որտեղ վիճաբանություն է տեղի ունեցել նրանց միջև, ապա, չգիտես ինչու, այնտեղից եկել են Աշտարակի «Գայի պոստի» մոտ ու շարունակել իրենց հակաօրինական գործողությունները, ու եթե Աշտարակի ոստիկաններն ու պարեկները օպերտատիվ չգործեին, մի կաթիլ մեղրի պատմություն հիշեցնող դեպքը, հնարավոր է, ողբերգական ավարտ ունենար, քանի որ կռվող կողմերը իրար փոխանցել էին, որ ողջ-առողջ չեն գնալու այդտեղից:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան