Ներքին 2 տարի առաջ - 22:43 25-04-2024

Խմած և վարորդական իրավունքի վկայական չունեցող 19-ամյա վարորդը BMW-ով վթարի է ենթարկվել Երևանում․ shamshyan.com

Այսօր՝ ապրիլի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։50-ի սահմաններում Մամիկոնյան և Նիկողայոս Տիգրանյան փողոցների խաչմերուկում բախվել են «BMW» և «Mazda» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան, իսկ «BMW»-ն դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթե սյանը։

Պարեկներ Հակոբ Բադալյանն ու Նվարդ Լևոնյանը, ովքեր անմիջապես իրենց հսկողության տակ վերցրեցին իրավիճակը։ Տեղում Ն․ Լևոնյանի կողմից «BMW»-ի վարորդ 19-ամյա Ս․ Կնյազյանն ու «Mazda»-ի վարորդ Ռուբեն Խաչատրյանը ենթարկվեցին սթափության փորձաքննության։ Պարզվեց, որ «BMW»-ի վարորդը եղել է ոչ սթափ (խմած) և վարորդական իրավունքի վկայական չի ունեցել։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը