Ներքին 2 տարի առաջ - 20:40 24-04-2024

ՄԻՊ-ը բրիտանական լրատվամիջոցներին ներկայացրել է ԼՂ-ից տեղահանված անձանց իրավունքներին վերաբերող հարցեր

Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 24-ին հարցազրույց է տվել բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչներին:

Պաշտպանը The Guardian, The Independent, The Guardian/The Critic, The Telegraph/The Critic Adam Smith Institute, BBC, UnHerd լրատվամիջոցների ներկայացուցիչներին ներկայացրել է Հայաստանում մարդու իրավունքների հետ կապված խնդիրները, անդրադարձել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքներին առնչվող հարցերին։

Անահիտ Մանասյանը նշել է, որ բռնի տեղահանված անձանց իրավունքների ապահովման վիճակը տեղում դիտարկելու նպատակով 2023 թվականի սեպտեմբերի 24-ից սկսած՝ անձամբ իր և աշխատակազմի ներկայացուցիչների կողմից իրականացվել են այցեր Կոռնիձորում, Գորիսում և Վայքում տեղակայված հաշվառման կենտրոններ, առանձնազրույցներ են անցկացվել ավելի քան 350 բռնի տեղահանվածների հետ: Այդ ընթացքում ստացվել են քաղաքացիական անձանց շրջանում մահվան, խոշտանգումների, մարմինների անարգման, անդամախեղման և վատ վերաբերմունքի՝ միջազգային իրավունքով արգելված այլ դեպքերի մասին տեղեկություններ։

Նշված տեղեկությունները ներառվել են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում, որը տեղեկությունների իսկությունն ապացուցող խորհրդապահական հատվածով Պաշտպանի կողմից ներկայացվել է մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կազմակերպություններին և դերակատարներին։

Պաշտպանն անդրադարձել է ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանության վիճակին։ Այս համատեքստում Անահիտ Մանասյանը նշել է, որ ապրիլի 11-ին և 12-ին ՄԻՊ աշխատակազմի հետ Տավուշի մարզում հանդիպումներ է ունեցել Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր, Բերքաբեր, Ոսկեպար, Ոսկեվան, Կիրանց բնակավայրերի բնակիչների և վարչական ղեկավարների հետ, արձանագրել խնդիրները։

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան