Երևան +15°
copy image url
Ներքին 1 շաբաթ առաջ - 18:21 24-04-2024

Արարատ Միրզոյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ այսօր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու 1,5 միլիոն զոհերի հիշատակին:

Նախարար Միրզոյանը և ԱԳՆ ղեկավար կազմը ծաղկեպսակ են տեղադրել հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: