Արտաքին 2 տարի առաջ - 12:43 23-04-2024

Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է Ուկրաինային օգնության ամենամեծ փաթեթի մասին

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը հայտարարել է, որ մտադիր է Կիևին հատկացնել երկրի պատմության մեջ ամենամեծ օգնության փաթեթը, որը կազմում է 617 միլիոն դոլար։ Ի թիվս այլ բաների՝ Ուկրաինան կստանա 400 մեքենա, 1,6 հազար միավոր զենք և 4 միլիոն փամփուշտ, ինչպես նաև «Storm Shadow» օդ-ցամաք հրթիռներ, որոնց թռիչքի հեռահարությունը կազմում է մոտ 250 կմ, հայտնում է Guardian-ը։

Պարբերականը նշում է, որ օգնության նոր փաթեթի հետ միասին՝ 2024 թվականին Մեծ Բրիտանիայի կողմից Ուկրաինային հատկացված միջոցների ընդհանուր ծավալը կհասնի 3,7 միլիարդ դոլարի։

«Միացյալ Թագավորությունը միշտ կխաղա իր դերը եվրոպական անվտանգության առաջնագծում՝ պաշտպանելով մեր ազգային շահերը և աջակցելով ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցներին»,- ասել է Սունակը։

Նա Ուկրաինային տրամադրվող աջակցությունն անվանել է «կենսական նշանակություն ունեցող ամբողջ Եվրոպայի անվտանգության համար»։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը