Երևան +14°
copy image url
Ներքին 1 շաբաթ առաջ - 09:41 23-04-2024

Հրազդանի կիրճում այրվել է երկու վագոն-տնակ

Ապրիլի 22-ին, ժամը 20:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հաղթանակի կամրջի տակ՝ Հրազդանի կիրճում, հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։20-ին, մարվել՝ 22։05-ին։ Այրվել է երկու վագոն-տնակ (54 և 22․5 քմ) և ջերմահարվել՝ 3 ծառ։