Ներքին 2 տարի առաջ - 19:30 22-04-2024

Քննարկվել են չեխական կազմակերպությունների հետ ՀԱԷԿ-ի համագործակցության արդյունքները

Ապրիլի 17-ին ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկը հերթական հանդիպումն է ունեցել Հայկական ԱԷԿ-ի ղեկավարության հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև Չեխիայի ոլորտային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Այցի ընթացքում քննարկվել են չեխական կազմակերպությունների հետ ՀԱԷԿ-ի համագործակցության արդյունքները, հետագա քայլերը և հնարավոր հեռանկարները:

Skoda JS a.s., ES Group, ZAT a.s. ընկերությունները տևական ժամանակ համագործակցում են ՀԱԷԿ-ի հետ: Ներկայացված պրեզենտացիաներում վերոնշյալ ընկերությունների ներկայացուցիչներն առավել մանրամասն տեղեկատվություն են տրամադրել իրենց արտադրանքի և մատուցվող ծառայությունների վերաբերյալ:

Հնարավորություն էր ստեղծվել բավականին ջերմ և տրամադրող մթնոլորտում քննարկել երկու կողմերին հետաքրքրող հարցերը, իսկ ներկայացված տեղեկատվությունն, անշուշտ, օգտակար կլինի իրագործվող համագործակցությունն ընդլայնելու և նոր փոխհարաբերություններ հաստատելու առումով:

Այցի ավարտին կազմակերպվել է նաև կայանի արտադրական տարածքների շրջայց:

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
15:22 Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
14:15 «Վեոլիա Ջրի» դեմ խմբային հայցեր են սպասվում․ ջրի որակը չի համապատասխանում սահմանված չափանիշներին․ Արփինե Հովհաննիսյան
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
15:40 Wildberries-ի խոշորագույն պահեստի հրդեհից հետո Մոսկվայի մարզի երկինքը ծածկվել է թանձր ծխով
14:58 Wildberries-ի այդ պահեստներում պահվում էին ԱԹՍ-ների պահեստամասեր․ Զելենսկի
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն