Ներքին 2 տարի առաջ - 19:38 21-04-2024

Աղբամաններն օրերով չեն դատարկվում․ ինչ իրավիճակ է քաղաքում

Երևանի գրեթե բոլոր վարչական շրջաներում կարելի է հանդիպել աղբամաններ, որոնք օրեր շարունակ չեն դատարկվել և դրանցում եղած պարունակությունը այնքան է լցվել, որ աղբը թափվում է աղբամանից դուրս ՝ ամբողջ հարակից տարածքը գրավելով։ Ամբողջ Երևանով մեկ աղբակույտեր են, այն էլ այն դեպքում, երբ շուտով տուրիստական պիկ շրջանն է սկսվում:

Oragir.news-ի տեսախցիկը ֆիքսել է Երևանի տարբեր վարչական շրջանում տիրող իրավիճակը։

Բացի այդ, երբեմն աղբամանները դրված են անմիջապես ճանապարհաեզրին՝ երթևեկելի գոտու մոտ, և աղբի կուտակման դեպքում այն լցվում է նաև ճանապարհին՝ խոչընդոտելով մեքենաների տեղաշարժը։ Երևույթն առավել անտանելի է դառնում հատկապես ամռան ամիսներին, երբ եղանակն ավելի տաք է և ժամանակին չթափված աղբամաններում եղած աղբի գարշահոտությունը ավելի զգալի է դառնում։

Աղբը տեսակավորելու համար շատ վայրերում տեղադրաված են առանձացված աղբամաններ, սակայն դրանք այնքան երկար են մնում լցված, որ եթե անգամ քաղաքացին ցանկանա չի կարողանա տեսակավորված աղբը լցնել համապատասխան աղբամանի մեջ։

Նկատենք նաև, որ միայն աղբահանության բեռնատար մեքենաների սպասարկման համար բյուջեից մեկ տարում ծախսվում է մոտ 1 մլրդ դրամ (2023 թվականի տվյալներով՝ գնումների կայքում նշված է, որ ամեն եռամսյակը մեկ հատկացվել են 128-միլիոնական դրամներ), և չնայած ծախսվող գումարների, քաղաքում դեռևս մնում են փողոցներ, որոնք լցված են աղբով, աղբամաններն օրերով չեն դատարկվում։

Նույն իրավիճակն է տիրում նաև մարզերում՝ եթե ոչ ավելի վատը։ Մարզերի բնակիչները պարբերաբար ահազանգում են, որ աղբահան մեքենաները շաբաթը մեկ կամ երկու անգամ են գալիս, իսկ այդ ընթացքում բնակիչները չգիտեն՝ ինչ անել կուտակված աղբի հետ։ Աղբամանները ևս, օրեր շարունակ չեն դատարկվում, աղբը թափված է ամենուր, որոնց գարշահոտությունը տարածվում է համայնքում։

Մանուշակ Մելքոնյան

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
21:50 Ընդդիմությունը դա հատուկ է անում, որ թողնենք, գնանք բոլորս. Իրինա Ծատուրյան
22:50 Ինչո՞ւ են Հանրապետական մարզադաշտում թուրք նկարահանողներ հայտնվել․ ՀՖՖ-ի պարզաբանումը