Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 15:33 21-04-2024

Ցեղասպանության դեմ պայքարը ամեն հանգրվանին էլ ավելի մարտահրավերներ է բացել մեր առաջ․ Վարդան Օսկանյան

«Ցեղասպանության դեմ պայքարը միշտ եղել է հայ ժողովրդի դեմ պայքարների ճակատին՝ յուրաքանչյուր հանգրվանին էլ ավելի մարտահրավերներ բացելով մեր առաջ»։ Այդ մասին ասել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը՝ Անթիլիասում անցկացվող «Ընդդեմ Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականության» համագումարին։ Հայտնում են Կիլիկիո Կաթողիկոսությունից․

«Ընկերվար Միջազգայնականի փոխ նախագահ Մարիօ Նալպանտեան հակիրճ տողերով ներկայացուց դասախօսը եւ անոր հայանպաստ աշխատանքը։ Դոկտ. Լուիս Մօրէնօ Օքամփօ իր խօսքին մէջ ընդգծեց, որ պէտք է շարունակենք Արցախի մէջ տեղի ունեցած վերջին իրադարձութիւնները որակել իբրեւ ցեղասպանութիւն, որովհետեւ առանց ցեղասպանութեան հատուցման՝ արցախահայութեան վերադարձը եւ իրենց իրաւունքներու ապահովումը անկարելի է։ Խօսելով պետութիւններու անտարբերութեան մասին՝ ան ըսաւ, որ պատճառը պետութիւններու պարտաւորութիւններէ խուսափիլն է եւ իրենց աշխարհաքաղաքական շահերուն չհամընկնիլը։ Այս ծիրին մէջ ան յանձնարարեց նեղի մատնել ղեկավարները՝ Ալիեւի հետ իրենց գործակցութեան համար։ Օքամփօ նաեւ բացատրեց միջազգային օրէնքի նրբութիւնները, օրինակ երբ Ալիեւին ցեղասպան անուանելը կը պահանջէ յատուկ դատավարութիւն, ուստի նոյն խնդիրը տարբեր կերպով կարելի է բարձրացնել։

Օքամփոյի զեկոյցէն ետք, Հայաստանի Հանրապետութեան արտաքին գործոց նախկին նախարար Վարդան Օսկանեան խօսք առնելով՝ ըսաւ, որ ցեղասպանութեան դէմ պայքարը միշտ եղած է հայ ժողովուրդի պայքարներու ճակատին՝ իւրաքանչիւր հանգրուանին ա՛լ աւելի մարտահրաւէրներ բանալով մեր առջեւ։ Ան մտահոգութիւն յայտնեց, որ ժամանակի ընթացքին ցեղասպանութեան ճանաչման ու հատուցման պայքարը կրնայ նուաղիլ։ Օսկանեան խօսեցաւ Արցախի ցեղասպանութեան հարցը բարձրացնելուն շուրջ Օքամփոյին տարած աշխատանքին մասին եւ հարց տուաւ մեր դատին համար իրաւաբանութեան եւ քաղաքականութեան ճիշդ օգտագործումին գծով՝ շեշտելով Հայաստանի իշխանութեան կարեւոր դերակատարութիւնը այս հարցին շուրջ։

Զեկոյցներէն ետք տեղի ունեցաւ շահաւէտ քննարկում-զրոյց, ուր անդրադարձ կատարուեցան Արցախի մէջ կատարուած մարդկային իրաւունքներու խախտման քաղաքական հարց ըլլալուն, ինքնավարութեան, երրորդ կողմի պատասխանատուութեան, Արդարադատութեան Միջազգային Դատարանին մէջ այս հարցերուն բարձրացման, Սփիւռքի դերակատարութեան, անիրական երազներով պայքար տանելու վտանգին, Ռուսիոյ խաղաղապահ ոյժերու դերակատարութեան եւ հանրային կարծիքի ազդեցութեան մասին, ի շարս այլոց»։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան

Ձեզ գուցե հետաքրքրի