Մամուլ 2 տարի առաջ - 08:52 20-04-2024

Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարության որոշմամբ, 2022 թ. սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի հարձակման հետևանքով տուժած կազմակերպություններին փոխհատուցում է տրամադրվել։ Խոսքն այն կազմակերպությունների մասին է, որոնք պետական գնումների շրջանակներում ինչ-որ աշխատանքներ են կատարել և հարձակման հետևանքով գույքային վնասներ կրել, մասնավորապես փոխահատուցվել է տրանսպորտային միջոցներին հասցված վնասը։ Այդ ընկերությունների շարքում է «Էկոբիլդինգ» ՍՊԸ-ն, որը վայելում է այս իշխանությունների սերն ու համակրանքը։

Ըստ կառավարության որոշման, Ադրբեջանի հարձակման հետևանքով տուժել է այս ընկերությանը պատկանող մի էքսկավատոր, որի համար պետբյուջեից նրան է փոխանցվել 83 մլն 400 հազար դրամ, և «Komatsu D155A-5» մակնիշի բուլդոզեր, որի համար պետական բյուջեից վճարվել է 281 մլն դրամ, այսինքն, ավելի քան 700 հազար դոլար։

Մենք փորձեցինք պարզել, թե այդ ի՞նչ բուլդոզեր է, որը 700 հազար դոլար արժե։ Համացանցի բաց աղբյուրներում նույն «Komatsu D155A-5» մակնիշի ամենաթանկ բուլդոզերը՝ 2022 թվականի արտադրության է եւ արժե 58 մլն ռուբլի, որը եթե փոխակերպենք դրամի, կստացվի մոտավորապես 240 մլն դրամ, որը կազմում է 600 հազար դոլար։ Խիստ անհավանական է, որ «Էկոբիլդինգի» տուժած բուլդոզերը հենց 2022 թվականի արտադրության լինի, բայց եթե անգամ մի պահ համարենք, որ այդպես է, ապա միևնույն է` այն 281 մլն դրամ չարժի։ Ինչու է ՀՀ կառավարությունն այսքան բարեհաճ այս կազմակերպության նկատմամբ, որը տարբեր տեղեր շինարարարություններ եւ այլ ծրագրեր է իրականացնում:

«Էկո Բիլդինգ» ՍՊԸ-ն վայքեցի Կառլեն Մինասյանինն է, այս կազմակերպությունը կառավարությունից խոշոր տենդերներ է շահում. 2 դպրոց կառուցելու տենդեր է շահել՝ Վայոց Ձորի Արենի գյուղում եւ Սյունիքի մարզի Խոտ գյուղում։ Արենիի դպրոցի համար փոխանցվել է 1 մլրդ 736 մլն, Խոտ գյուղի դպրոցի համար՝ 1 մլրդ 370 մլն դրամ։ Նա նաեւ Լվովյան փողոցի աղմկահարույց շինարարությունն է իրականացնում:

Կառլեն Ասլանյանը «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի մերձավորն է` նախկին թիմակիցը, նա կուսակցության ցուցակով Վայքի համայնքապետի թեկնածու է եղել։ Շատերը նույնիսկ կասկածում են, որ «Էկո Բիլդինգ» ՍՊԸ-ի իրական շահառուն ոչ թե Կառլեն Մինասյանը, այլ Արամ Սարգսյանն է, և դրանով է պայմանավորված, որ կառավարությունը վերջինիս նկատմամբ այսքան բարեհաճ վերաբերմունք ունի»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը