Ներքին 2 տարի առաջ - 20:39 19-04-2024

Վեհափառը քննարկել է բռնահանված արցախցիների առջև ծառացած մարտահրավերները

Ապրիլի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Կարիտաս Գերմանիա» կազմակերպության պատվիրակության անդամներին՝ գլխավորությամբ Կարիտասի միջազգային գրասենյակի դրամաշնորհների գլխավոր պատասխանատու պարոն Անդրեաս Բրենդերի։

Ողջունելով հյուրերին՝ Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց կազմակերպությանը Հայաստանին և հայ ժողովրդին այս ծանր ժամանակաշրջանում ցուցաբերվող աջակցության համար։

Խոսելով բռնի տեղահանված արցախահայության առջև ծառացած մարտահրավերների մասին՝ Հայոց Հայրապետը կարևորեց նյութական օժանդակությանը զուգահեռ վերջիններիս արդար իրավունքների պաշտպանությունը։

Հանդիպմանը Հայոց Հովվապետն անդրադարձ կատարեց նաև Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև առկա եղբայրական հարաբերություններին ու գործակցությանը:

«Կարիտաս Գերմանիա» կազմակերպության պատվիրակության անդամ մոնսինյոր դոկտոր Հայնց Դետլեֆ Ստեպսը Նորին Սրբությանը տեղեկություններ փոխանցեց կազմակերպության կողմից իրականացվող աջակցության ծրագրերի մասին՝ կարևորելով սոցիալական արդարության և համերաշխության հաստատումը մարդկային կյանքում։

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով