Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 18:00 19-04-2024

Մարզպետը պադավատով կֆռֆռա, բայց մե ավտոբուսի հարց չեն լուծե. ջրառատցիների դժգոհությունը

Գյումրի-Կառնուտ-Բասեն-Ջրառատ երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի մեքենան 13 հոգու համար է նախատեսված, բայց ամեն անգամ մոտ 30-40 հոգի մարդ է տեղավորվում տրանսպորտում։ Երեք գյուղերը սպասարկում է մեկ տրանսպորտ։

Գյուղացիները Oragir.News-ի հետ զրույցում ասում են՝ «Մարզպետը պադավատով կֆռֆռա, բայց մե ավտոբուսի հարց չեն կռնա լուծեն»։

​​​​​​
«Ըսպես ամեն անգամ ջարդուխուրդ եղած տուն գուկանք, մինչև կհասնինք քաղաք։ Հմի է խեղդանոց, պատկերացրեք՝ ամառը ինչ կեղնի»,- դժգոհում է բնակիչներից մեկը։



Ջրառատցիներից մեկն էլ ասում է՝ «Գոնե նորմալ ավտոբուսմ տան, ըսպես չի էղնի, մարդիկ մեղք են»։

Նշենք, որ Գյումրի-Կառնուտ-Բասեն-Ջրառատ երթուղին օրվա մեջ 5 անգամ սպասարկում է գյուղացիներին։ Oragir.News-ի տեսախցիկի ֆիքսած կադրերում երևում են, թե ինչ նվաստացուցիչ պայմաններ են գյուղերը մարզկենտրոնին կապող այս փոխադրամիջոցում։

Մանրամասները՝ տեսանյութում և ֆոտոշարքում

Ամենից շատ դիտված

20:00 ԵԽԽՎ-ում էլ խայտառակ եղանք, ինչո՞ւ է զրպարտում ՔՊ-ականը
17:00 Չենք հավատում, որ խաղաղություն է լինելու, պատրաստ չենք
21:00 50 000 դրամի «դառը դասը». վերականգնված վարորդներն արագորեն նորից զրկվում են ղեկից
13:30 Ո՛չ լուսավորություն կա, ո՛չ սեղան-աթոռ․ ինչ պայմաններում է պահվում Ռոբերտ Քոչարյանը
10:17 Արայիկի հարցին հարցով պատասխանենք. «Ո՞նց կարող է Փաշինյանը մնալ Հայաստանի վարչապետ...». Կարեն Հեքիմյան
09:00 ՔՊ֊ական պատգամավորին 150.2 միլիոն դրամ «գցել են», բայց այդ փողը հայտարարագրում չի երևում
19:52 Երեք տարվա լռություն. Ստեփանակերտի պայթյունի զոհերի ընտանիքները մնացել են առանց կարգավիճակի
18:41 Կոտայքի մարզում պարապլանով թռիչք կատարելիս 33-ամյա կինն ու 39-ամյա հրահանգիչը անհաջող վայրէջք են կատարել և հոսպիտալացվել
20:17 Արմեն Գրիգորյանի մահը մարսեցին, դրա համար էլ «շոուն» շարունակվում է. Ռուբեն Մխիթարյան
07:05 Փաշինյանը դուրս է գալիս փողոց․ հասկանալու՝ ինչ տրամադրություններ են․ «Ժողովուրդ»