Արտաքին 2 տարի առաջ - 14:02 19-04-2024

Առանց ԱՄՆ-ի օգնության Ուկրաինան կարող է պարտվել պատերազմում մինչև տարեվերջ․ ԿՀՎ

Պենտագոնը և ԿՀՎ-ն կոչ են անում ամերիկացի օրենսդիրներին ապաշրջափակել Ուկրաինային տրվող բազմամիլիարդանոց օգնության փաթեթը։ Օրինագծի քվեարկությունը տեղի կունենա շաբաթ օրը՝ ապրիլի 20-ին։ Գրում է Euronews-ը։

Առանց լրացուցիչ օգնության, Ուկրաինան կարող է պարտվել Ռուսաստանին պատերազմում մինչև այս տարվա վերջ, հինգշաբթի օրը ԱՄՆ օրենսդիրների առջև ունեցած ելույթում ասել է ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բերնսը։

ԱՄՆ արտաքին հետախուզության ղեկավարի նախազգուշացումը հնչել է 2 օր առաջ, երբ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է քվեարկել Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օգնության փաթեթը, որը ամիսներ շարունակ քաղաքական փակուղում է:

Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Պիտ Ռայդերը, այսօր հրավիրված ասուլիսում նշել է, որ ԱՄՆ-ը կարող է օրերի ընթացքում զենք ուղարկել Ուկրաինա, եթե ֆինանսավորումը «կանաչ լույս» ստանա։ ԱՄՆ ռազմական գերատեսչությունն ունի «պահեստների ցանց Եվրոպայում, որն արդեն պահեստավորում է զինամթերքը և հակաօդային պաշտպանության բաղադրիչները, որոնք Կիևին այդքան անհրաժեշտ են»:

Ուկրաինա ռուսական լայնամասշտաբ ներխուժման սկզբից ի վեր Պենտագոնն արդեն ծախսել է Կոնգրեսի կողմից հատկացված 44 միլիարդ դոլարը։ Գումարը ծախսվել է զենք ուղարկելու, տեխնիկական աջակցության, զինվորականների պատրաստման վրա։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը