Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 12:32 18-04-2024

Մեզ ծեծո՛ւմ են․ սահմանը թողել, կնանիքի դեմ են պայքարում․ ցուցարաները ճանապարհ փակեցին

ԴՕԿ կուսակցության համակիր մի խումբ կանայք ևս մեկ անգամ փորձել են փակել Երևանի «Երիտասարդական» կայարանի մերձակա Աբովյան փողոցը, շղթա կազմելով։ Ոստիկնները օպերատիվ են արձագանքել և ցուցարարներին դուրս բերել փողոցից։

«Մեզ ծեծո՛ւմ են․ սահմանը թողել, կնանիքի դեմ են պայքարում»,- վանկարկել է մի ցուցարար։

Ուժեղացված ծառայություն իրականացնող ոստիկաններինմիացել են նաև կարմիր բերետավորները, թույլ չտալով ցուցարարներին փակել փողոցը։ Նկատենք, որ ոստիկանները ցուցարարներից մի քանի անգամ շատ են։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԴՕԿ կուսակցության համակիրները փորձել են փակել Երևանի Աբովյան փողոցը, շղթա կազմելով։ Ոստիկնները 30 վայրկյան են տրամադրել ցուցարարներին, այնուհետև նրանց հրելով դուրս են բերել փողոցից։ Ցուցարարների մի մասը ցրվել է, մյուսները շարունակել են իրենց բողոքի ցույցը, փոքր խմբերով հավաքվելով մետրոյի «Երիտասարդական» կայարանի մերձակայքում։

Նշենք, որ ցույցին մասնակցող ԴՕԿ կուսակցության համակիրների մեծ մասը միջին տարիքի կանայք են։

Հիշեցնենք, որ ԴՕԿ կուսակցության համակիր մի խումբ կանայք այսօր առավոտյան Երևանում, մետրոյի «Երիտասարդական» կայարանի մերձակայքում բողոքի ցույց են սկսել, պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին
21:50 Ընդդիմությունը դա հատուկ է անում, որ թողնենք, գնանք բոլորս. Իրինա Ծատուրյան
22:50 Ինչո՞ւ են Հանրապետական մարզադաշտում թուրք նկարահանողներ հայտնվել․ ՀՖՖ-ի պարզաբանումը