Ներքին 2 տարի առաջ - 18:11 17-04-2024

Նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում ՀԱՀ դեսպան Շոայբ Կասուն

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Հարավաֆրիկյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Շոայբ Կասուն (նստավայրը՝ Կիև):

Շնորհավորելով նորանշանակ դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` նախագահը նշել է.

«Վստահ եմ, որ Ձեր նշանակումը լրացուցիչ լիցք կհաղորդի մեր երկու երկրների հարաբերություններին: Նաև առիթն օգտագործելով ուզում եմ նախապես շնորհավորել Ձեզ և հարավաֆրիկյան ժողովրդին ապրիլի 27-ի՝ ձեզ համար շատ կարևոր իրադարձության՝ Ազատության օրվա 30-ամյակի կապակցությամբ:

Ուզում եմ նաև մաղթել Ձեզ և ձեր ժողովրդին հաջողություններ, նոր ձեռքբերումներ, ինչպես նաև հետևողականություն և կամք ժողովրդավարական արժեքներն արմատավորելու և դեմոկրատիայի սկզբունքները դավանելու գործում»:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար` դեսպան Կասուն ասել է.

«Մեծապես ոգևորված եմ այստեղ գտնվելու համար: Շնորհակալություն Ձեր կառավարությանը ջերմ ընդունելության համար: Արդեն իսկ շատ լավ հանդիպումներ եմ ունեցել արտգործնախարարության գործընկերների հետ: Ոգևորված եմ իմ նշանակման կապակցությամբ և իմ բոլոր ջանքերը կներդնեմ մեր պետությունների հարաբերությունների ամրապնդման համար»:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և ՀԱՀ միջև տարբեր ոլորտներում համագործակցության խթանման ուղիներին առնչվող հարցեր:

Անդրադարձ է կատարվել երկու երկրների միջև մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման հնարավորություններին, ինչը կնպաստի տնտեսական, գործարար, զբոսաշրջության և այլ ոլորտներում համագործակցության զարգացմանը:

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային իրադրության և զարգացումների վերաբերյալ: Այս համատեքստում նախագահ Վահագն Խաչատուրյանը վերահաստատել է Հայաստանի միանշանակ դիրքորոշումը՝ կայուն և հարատև խաղաղության հասնելու և հարևանների հետ խաղաղ համակեցության ու բարիդրացիության սկզբունքներով հարաբերություններ կառուցելու վերաբերյալ:

Ամենից շատ դիտված

22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին
21:50 Ընդդիմությունը դա հատուկ է անում, որ թողնենք, գնանք բոլորս. Իրինա Ծատուրյան
22:50 Ինչո՞ւ են Հանրապետական մարզադաշտում թուրք նկարահանողներ հայտնվել․ ՀՖՖ-ի պարզաբանումը