Ուղիղ եթեր
Արտաքին 2 տարի առաջ - 21:27 16-04-2024

Էրդողանը նշել է Իսրայելի և Իրանի միջև լարվածության պատասխանատուի անունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի և Իրանի միջև լարվածության պատասխանատուն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն է։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Մենք տեսնում ենք, որ վտանգները, որոնք մենք փորձում էինք կանխել վերջին յոթ ամիսների ընթացքում, մեկը մյուսի հետևից իրականանում են։ Միջադեպերը ցույց տվեցին, որ Արևմուտքը չի կատարում իր պարտավորությունները։ Այդուհանդերձ ճիշտ չէր լինի իրավիճակը գնահատել միայն ապրիլի 13-ի գիշերվա իրադարձություններով: Հոկտեմբերի 7-ից Իսրայելի կառավարությունը սադրիչ քայլեր է ձեռնարկում տարածաշրջանում կրակը բորբոքելու համար»,- ասել է Էրդողանը կառավարության նիստից հետո ժողովրդին ուղղված իր ուղերձում:

Նրա խոսքով՝ Դամասկոսում Իրանի դեսպանատան վրա հարձակումը վերջին կաթիլն էր։

Ամենից շատ դիտված

22:52 16 տարեկան երեխան ծնողների հետ գնալու է մոլ, որպեսզի ստանա ՀՀ անձնագիր. մի կետ էլ Թումանյանի շաուրմայում բացեք
14:04 Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Ղարաբաղի հայաթափումը, չես տեսել Հայաստանի կառավարիչների պարը մեր հակառակորդի նվագի տակ․ Սերժ Սարգսյան
16:18 Վանաձորում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ»-ը. բուժառուն մահացել է
13:12 Վազգեն Սարգսյանը կոտրվող տեսակ չէր. նա կարող էր ջղայնանալ, բարկանալ, բայց ոչ երբեք կոտրվել կամ հուսահատվել․ Սերժ Սարգսյան
07:58 ՔՊ «գլադիատորը» «պատվով» կատարում է իր առաքելությունը․ «Հրապարակ»
23:08 Գյումրիում ջրամատակարարումն աստիճանաբար կվերականգնվի․ վերագործարկվել է քաղաքը սնող ջրատարը
08:49 Էդգար Ղազարյանը բացատրել է, թե ինչու ԱԺ «ճակատամարտին» չմասնակցեց․ «Հրապարակ»
16:00 Սուբյեկտիվ խնդիր էր դրված այդ ծեծուջարդի մեջ ներքաշել Էդգար Ղազարյանին, նախ՝ լավ ծեծել Էդգարին
12:10 «Զվարթնոց»-ում ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի
07:16 Արա Աբրահամյանը գնում է թոշակի. ո՞վ կփոխարինի. «Հրապարակ»