Ներքին 2 տարի առաջ - 17:55 16-04-2024

«Աբովյան» ՔԿՀ կալանավորված անձ Մարիետա Խաչատրյանի գործով նախաձեռնվել է քննարկման ընթացակարգ. ՄԻՊ

Ի պատասխան Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված հարցումներին՝ հարկ ենք համարում տեղեկացնել, որ «Աբովյան» ՔԿՀ կալանավորված անձ Մարիետա Խաչատրյանի գործով դեռևս 2024 թվականի հունվարի 19-ին Պաշտպանի թեժ գծին ստացված ահազանգի հիման վրա նախաձեռնվել է քննարկման ընթացակարգ։

ՄԻՊ-ից հայտնում են, որ պարզաբանումներ ստանալու պահանջով գրություններ են հասցեագրվել Առողջապահության նախարարություն և Գլխավոր դատախազություն։

Հունվարի 26-ին Պաշտպանի ներկայացուցիչները այց են իրականացրել «Էրեբունի» բժշկական կենտրոն, առանձնազրույց ունեցել Մարիետա Խաչատրյանի հետ։ Այնուհետև, ևս 2 այց է իրականացվել է «Աբովյան» ՔԿՀ՝ փետրվարի 29-ին և մարտի 5-ին՝ Մարիետա Խաչատրյանին տեսակցելու նպատակով։ Կատարված այցերի արդյունքում բանավոր քննարկումներ են տեղի ունեցել Քրեակատարողական հիմնարկի վարչակազմի և Առողջապահության նախարարության իրավասու պաշտոնյայի հետ, որից հետո Մարիետա Խաչատրյանը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։

Նույն օրը, վերջինիս առողջական վիճակի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու պահանջով, գրություն է հասցեագրվել Առողջապահության նախարարություն։

Տեղեկացնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները նշված հարցով մշտական կապի մեջ են ինչպես Մարիետա Խաչատրյանի մոր, այնպես էլ Քրեակատարողական հիմնարկի վարչակազմի, «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի և պատասխանատու մյուս գերատեսչությունների իրավասու ներկայացուցիչների հետ։

Նշենք նաև, որ Մարիետա Խաչատրյանի վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստացվել են դիմումներ դեռևս 2023 թվականից, որոնց վերաբերյալ շարունակվում է քննարկման ընթացակարգը:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի