Ներքին 2 տարի առաջ - 16:00 16-04-2024

Ռուսական կարգ են հաստատում Երևանում․ հետիոտնային անցումները ներկում են սպիտակ

Այս տարվանից ճանապարհային գծանշումները, մասնավորապես՝ հետիոտնային անցումները, որոնք ավանդաբար ներկվել են դեղին, այսուհետև սպիտակեն լինելու։ Որոշման հետ կապված նոր սպիտակ գծեր գծելու և դեղինները սպիտակով փոխարինելու գործընթացները սկսվել են 15 օր առաջ, այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունից։

Oragir.News-ը կապ է հաստատել Երևանի քաղաքապետարանի հետ՝ պարզելու համար, թե ո՞րն է դեղին գծերը սպիտակով փոխարինելու պատճառը։

Մեր հարցին լրատվության վարչությունից պատասխանեցին․
«Կառավարության 113N որոշման մեջ անցյալ տարի փոփոխություն է մտցվել։ Այս տարի մենք որոշել ենք այդ ամենը դեղինի փոխարեն սպիտակով անել, որովհետև կան ԱՊՀ երկրներ, որոնք նույնպես սպիտակ գույնն են օգտագործում։

Մենք կարող էինք որպես այլընտրանք նաև դեղինը օգտագործել՝ բայց դա համայնքային բյուջեի վրա անիմաստ և լրացուցիչ ծախս էր լինելու։ Այդ նկատառումով և որոշակի ստանդարտեցման բերելու մասով պայմանավորված՝ այս տարի մենք որոշել ենք՝ համաձայն Կառավարության որոշման փոփոխության, որը տեղի է ունեցել անցյալ տարի, Երևան քաղաքում կիրառել սպիտակ գույնը։

Այս պահին առավել ակտիվ գծանշումներ ընթանում են Ծիծեռնակաբերդի խճուղու հարակից փողոցներում՝ բայց ոչ միայն Ծիծեռնակաբերդի խճուղու։ Գործընթացը կարելի է ասել սկսվել է այդ հատվածից, բայց շարունակաբար իրականացվելու է քաղաքի բոլոր վարչական շրջաններում»։

Հարցին, թե քաղաքում գծանշումները ե՞րբ ամբողջապես փոխված կլինեն սպիտակ գույնով, պատասխանեցին, որ այսուհետ ամբողջ տարվա ընթացքում ներկվող գծերը լինելու են սպիտակ, դեղին գույնը այլևս չի կիրառվելու։

Քաղաքապետարանից նշեցին նաև, որ հետիոտնային անցումների դեպքում՝ ԵԱՏՄ երկրների համար ընդունված կարգ կա, որով առաջնորդվում է քաղաքապետարանը։ Ըստ այդ կարգի՝ հետիոտների համար, մեծամասամբ՝ կիրառելի է սպիտակը։ Պաշտոնյան նաև հավելեց, որ կա հատված, որը մնալու է դեղին՝ սպիտակ գույնով չի ներկվելու։

«Կանգառների հարակից տարածքները, որտեղ զիգզագաձև գծանշումներ կային, և հասարակական տրանսպորտից զատ, այլ տրանսպորտների կայանումն արգելված էր, այդ հատվածները շարունակելու են մնալ դեղին։ Այդտեղ որևէ փոփոխություն չենք անելու։ Հիմնական փոփոխությունը վերաբերվում է հետիոտնային անցումներին, իսկ հոծ գծերը եղել են սպիտակ՝ բնականաբար կմնան սպիտակ։

Այն հետիոտնային անցումները, որտեղ դեղինի հետքերը դեռ կան՝ դրանց վրայից սպիտակ ներկով ներկվելու է»,- ասաց լրատվության վարչությունը։

Ամենից շատ դիտված

22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին
21:50 Ընդդիմությունը դա հատուկ է անում, որ թողնենք, գնանք բոլորս. Իրինա Ծատուրյան
22:50 Ինչո՞ւ են Հանրապետական մարզադաշտում թուրք նկարահանողներ հայտնվել․ ՀՖՖ-ի պարզաբանումը