Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 13:55 16-04-2024

Ավագանու անդամների՞ն էլ եք ցախավել բաժանում․ ո՞նց կարող է ամիսը 14 մլն դրամի ցախավելն անհետանա

Քաղաքապետարանում իրականացվող աուդիտը ֆինանսական է և կոռուպցիոն ռիսկերի հետ չի առնչվում. Ոնց ես եմ հասկանում էս պահին, ձևական բնույթ են կրում աուդիտները: Ճիշտ կլինի, որ ավելի խորը աուդիտներ լինեն քաղաքապետարանում, որովհետև շատ կասկածելի հարցեր կան: Այս մասին այսօր՝ ապրիլի 16-ին Երևանի ավագանու նիստում հայտնեց «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանը:

«Օրինակ, անցած նիստին հարց բարձրացվեց, որ 24 մլն դրամ ամսական ցախավել եք առնում, 60 հազար ցախավել 600 աշխատողի համար: Եթե օրը երկու ցախավել են օգտագործում, դա ամսական մոտ 25 հազար ցախավել է, մնացած 35 հազարը որտե՞ղ է գնում, ո՞նց պիտի հայտնաբերենք: Կարող է ավագանու անդամներին ցախավել եք բաժանում, չգիտեմ: Ո՞նց կարող է ամիսը 14 մլն դրամի ցախավելը անհետանա:

Մյուս խնդիրը, 3 հատ զուգարանի համար ամիսը 640 հազար դրամ եք հատկացնում: Դրանցից երկուսը ընդհանրապես չեն էլ աշխատել: Երևանյան լճում է եղել և չի օգտագործվել, երրորդի մոտ էլ մի կին կանգնած դրամ է հավաքում: Այսինքն դուք 640 հազար դրամ տալիս եք զուգարաններին, էդ փողն ո՞ւր է գնում:

50 մլն դրամով Մաշտոցի գետնանցումը նորոգել եք մի քանի ամիս առաջ, բայց անձրևից հետո գետնանցումը ջրով է լցվում: Ստացվում է, որ պոմպերը չեն աշխատում»,-ասաց նա:

Զարոկյանն անդրադարձավ նաև տոմետների խնդրին. «Միլիոնավոր դոլարներ եք ծախսել տոմետները փոխելու վրա: Վերջը ստացվում է, որ տոմետների ՍՊԸ-ն ձեր ավագանու լիստի մեջ է, ՔՊ-ական է: Դուք այստեղ շահերի բախում չեք տեսնո՞ւմ: Շահերի բախումը կոռուպցիա է:

Էդ նույն մարդը, որ ձեր ավագանու անդամը պետք է լիներ, 770 հազար դրամանոց հեծանիվի կայանատեղի է ստեղծել Երևանյան լճում»,- ընդգծեց նա:

Ամենից շատ դիտված

22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:40 Կրկին զոհ՝ բանակում. հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով
17:35 2 տարի աշխատակիցներից ամիսը 50 հազար դրամ է պահանջել․ Բյուրակնի դպրոցի նախկին տնօրենը կալանավորվել է
22:55 Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
21:44 Տաթև Ասատրյանը բնակարան է նվիրել փոքրիկ Նժդեհին՝ իրականացնելով նրա սեփական տան երազանքը
20:25 Ճտերն աշնանն են հաշվում. ես չեմ պարտվել, Փաշինյանը չի հաղթել. Սամվել Կարապետյան
21:37 Սպիտակ տան հանդիպումից հետո Սյուզան Դելի արտաքինը հայտնվել է համացանցի ուշադրության կենտրոնում
20:30 Արտետան դարձել է աշխարհի երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչը․ առաջատարը Ինձագին է