Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 12:59 16-04-2024

ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 125.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում նախաձեռնված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ Վ. Մ.-ն, հանդիսանալով ՀՀ ՊՆ տարածքային զինվորական կոմիսարիատներից մեկի զորակոչի բաժանմունքի պետի պաշտոնակատար, իր ծառայողական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, բժշկական կենտրոններից մեկի տնօրենի օժանդակությամբ մի շարք զորակոչիկների օգտին ապօրինի գործողություն կատարելու՝ կեղծ բժշկական ախտորոշումների հիման վրա զինվորական ծառայության հերթական զորակոչից տարկետում տրամադրելու կամ զինվորական ծառայությունից ազատելու հիմքեր ստեղծելու համար տարբեր անձանցից պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 125.000 ԱՄՆ դոլար կաշառք:

Մասնավորապես՝ 2022 թ. դեկտեմբերին Վ. Մ.-ն, տեղեկանալով, որ բժշկական կենտրոններից մեկի տնօրեն Ա. Մ.-ն հնարավորություն ունի ձեռք բերել զորակոչի ենթակա անձանց ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու համար հիմք հանդիսացող «Արախնոիդալ կիստա» ախտորոշմամբ բժշկական եզրակացություններ, 5 տարբեր զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ կատարելու նպատակով նրան առաջարկել է գումարի դիմաց ձեռք բերել և իրեն տրամադրել հիշյալ կեղծ եզրակացությունները:

Ա. Մ.-ն, իր հերթին, համաձայնություն է ձեռք բերել իր ծանոթ՝ վերը նշված ախտորոշումն ունեցող Է. Հ.-ի հետ, որպեսզի վերջինս Վ. Մ.-ի մատնանշած զորակոչիկների փոխարեն խաբեությամբ տարբեր բժշկական հաստատություններում հետազոտություններ անցնի՝ խոստանալով յուրաքանչյուր հետազոտության դիմաց տրամադրել 20.000 ՀՀ դրամ:

Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Է. Հ.-ն զորակոչիկների փոխարեն Երևանի տարբեր բժշկական կենտրոններում 2023 թվականի հունվարից հուլիսն ընկած ժամանակահատվածում հետազոտություններ է անցել՝ այդ ընթացքում ներկայացնելով վերը նշված զորակոչիկների անձը հաստատող փաստաթղթերը: Արդյունքում՝ կազմվել են զորակոչիկների տվյալներով կեղծ հետազոտման եզրակացություններ, որոնք Ա. Մ.-ն տրամադրել է Վ. Մ.-ին: Վերջինս էլ դրանց հիման վրա վերը նշված 5 զորակոչիկներին զինվորական ծառայությունից ազատելու հիմքեր ստեղծելու համար յուրաքանչյուր դեպքում պահանջել և ստացել է 25.000 ԱՄՆ դոլար կաշառք, որից 2000-3500 ԱՄՆ դոլարը տվել է Ա. Մ.-ին: Ընդհանուր առմամբ Վ. Մ.-ն զորակոչիկների օգտին ապօրինի գործողությունները կատարելու համար պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 125.000 ԱՄՆ դոլար:

Վ. Մ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (5 դրվագ) և 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, իսկ նրան օժանդակած Ա. Մ.-ին` ՀՀ քրեական օրենսգրքի 46-435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (5 դրվագ), 46-441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 46-44-461-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Վ. Մ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար:

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան