Միտք Ներքին 2 տարի առաջ - 11:07 16-04-2024

Բրյուսելյան ուխտագնացության վտանգավոր հետևանքն այն էր, որ ՀՀ-ն հայտնվեց ռեգիոնալ նոր մեկուսացման մեջ

Սուտ է ասել, սուտ է ասում

Հեշտ լուծումներ չկան։ Բայց մեզ պարտադրում են անլուծում տարբերակ։ Հիմա մեզ պարտադրում են «պաշտոնական Երևանի» գործի չիմացությունը, ու ասում են սա է՝ ուրիշ ելք չկա։

Այս իշխանությունը սեփական ժողովրդին ստել է՝ և´ ընտրություններից առաջ, և´ հետո։ Ստել է բոլոր հարցերում, նաև՝ թե բանակցում է ու գնում գրագետ սահմազատման։ Ու ստում է հիմա, թե՝ անարժանապատիվ զիջումներից այլ լուծումներ չկան։ Իսկ լուծումներ կան։

Կոնկրետ քայլեր

Քայլ առաջին. լայն կոնսոլիդացիայով ճակատ՝ միավորներ, անհատներ, եկեղեցի։ Բագրատ Սրբազանի հնչեցրած Stand up against evil-ը միավորող գաղափար է։ Մենք պետք է ընդունենք, որ մեր իրականությունը, բարքերը, մեզ համար գծվող ապագան բառիս բուն իմաստով evil-ական է, ու դրա դեմ պայքարը ենթադրում է պարզ մարդկային որակներ ու հարյուր հազարավոր մարդկանց որոշում։

Քայլ երկրորդ

Ի տարբերություն այս իշխանության՝ պետք է ասել, որ մենք գիտենք, թե ինչ անել։ Հայաստանը դրել են Արևմուտք-ՌԴ բախման կենտրոնում ու մեզ համոզում են, թե այլևս ելք չկա։ Իհարկե, շատ ծանր վիճակ է, բայց լուծումներ կան։

Դեռևս հունվարին հրապարակել եմ հոդված այն մասին, որ Հայաստանն ըստ էության սահմանակից է դարձել ԲՐԻԿՍԻՆ (Իրանը հունվարի 1-ից ԲՐԻԿՍԻ անդամ է), ինչը տնտեսական լուրջ հնարավորություններ է բացում։ Սա կարող է մեզ թույլ տալ՝ դուրս գալ «Ռուսաստա՞ն, թե՞ Արևմուտք» ծայրահեղ վտանգավոր ընտրությունից։ Պետք է դուրս գալ այս թակարդից ու ռեալ օրակարգով հարաբերություններ կառուցել թե´ Ռուսաստանի, թե´ Արևմուտքի հետ։ Այս թեման կարող է իր համար առանցքային դարձնել լայն ընդդիմությունը։

Քայլ երրորդ

Բրյուսելյան ուխտագնացության ամենավտանգավոր հետևանքն այն էր, որ Հայաստանը հայտնվեց ռեգիոնալ նոր մեկուսացման մեջ։ Այնպես ստացվեց, որ մեր աշխարհագրական հարևանները՝ Իրանը, Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանը, թեպետ տարբեր մոտիվացիաներով, այս դրվագով համախոհներ դարձան՝ մեր դեմ։

Այս վտանգավոր մեկուսացումից դուրս գալու նպատակով կարելի է զարգացնել 3+3-ի բանաձևը, իսկ Արևմուտքի հետ՝ պնդել արդեն իսկ ստորագրված CEPA-ի օրակարգի իրականացման վրա (CEPA-ի շրջանակներում դեռևս գոյություն ունի Արցախի չլուծված խնդիրը՝ կարգավորման հեռանկարներով), և չզարգացնել հակառուսական օրակարգ։ Կարելի է օրակարգ դարձնել CEPA-ի ընդլայնման-զարգացման իդեան, բայց ոչ երբեք՝ Արևմուտքի պատվերով հակառուսական պլացդարմի վերածվելու սկզբունքը։

Քայլ չորրորդ

Ռուսաստանի հետ կարելի է առաջ քաշել երկկողմ հարաբերությունների նոր բանաձև (եթե համարենք, որ ՀԱՊԿ-ի հետ առկա են որոշակի օբյեկտիվ խնդիրներ), որը մեզ կօգնի այսօրվա նոր իրականության մեջ։ Երկկողմ հարաբերությունների նոր բանաձևը՝ «ինչ ենք ակնկալում և ինչ ենք ստանում» տրամաբանության մեջ, կարող է դառնալ լուծում՝ չաշխատող մեխանիզմների փոխարեն, որը կհանգեցնի դեէսկալացիայի։

Մենք քաղաքական, դիվանագիտական ու նաև տնտեսական բազմաթիվ հետաքրքիր քայլերի տարբերակներ ունենք։ Բայց երկիրն այսօր անճարակ տեսքով կանգնած է ամբիոնի առաջ ու չգիտի՝ ինչ անել։ Իմացողների ձևաչափը պիտի վերջապես վերցնի այդ ամբիոնը՝ բոլորով, այդ թվում պետական համակարգի այսօրվա ունակ դեմքերով։

Պարզ ասած՝ մեր հասարակությանը պետք է ցույց տալ քայլերի հստակ ճանապարհային քարտեզ՝ երկիրը խելամիտ ուղու վրա դնելու համար։

Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
21:39 Փաշինյանը միավորեց ամբողջ ընդդիմությանը՝ մեկ գործի շուրջ․Լևոն Զուրաբյան
20:58 Մադրիդից Փարիզ թռչող ինքնաթիռը 7700 արտակարգ ազդանշան է տվել և վայրէջք կատարել Բորդոյում
20:53 Վաղվանից կմեկնարկվի «Ալիևի սահմանադրության» վտանգների մասին իրազեկման ակցիաները