Ուղիղ եթեր
Արտաքին 2 տարի առաջ - 20:48 15-04-2024

Ռուսաստանն ապօրինի է որակում պատժամիջոցները ռուսական մետաղների նկատմամբ

Ռուսաստանն ապօրինի է որակում արևմտյան պատժամիջոցները ռուսական արտադրության մետաղների նկատմամբ և հայտարարում է, որ դրանք ապակայունացրել են միջազգային շուկան: Այդ մասին այսօր ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Այս մասին փոխանցում է Azatutyun.am-ը։

Նրա փոխանցմամբ, այդ պատժամիջոցները երկսայրի սուր են և կարող են վնասել դրանց հեղինակներին:

«Արդեն կա գների ապակայունացում, մենք կհետևենք հետագա զարգացումներին»,- ասել է Պեսկովը:

Անցած շաբաթ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան արգելք են սահմանել Չիկագոյի և Լոնդոնի բորսաներում ռուսական ալյումինի, պղնձի և նիկելի վաճառքի վրա: Այդ մասին հայտնել են ԱՄՆ ֆինանսների նախարարությունը և Մեծ Բրիտանիայի կառավարությունը։

«Միացյալ Նահանգները և Միացյալ Թագավորությունը, դիմելով համատեղ գործողությունների, Ռուսաստանին և նրա մետաղ արտադրողներին զրկում են եկամտի կարևոր աղբյուրից», - ասվում է մամուլի հաղորդագրությունում։

Ամերիկյան ընկերություններին արգելվում է արտահանել կամ վերաարտահանել 2024 թվականի ապրիլի 13-ից հետո արդյունահանված և արտադրված ռուսական մետաղները:

Մեծ Բրիտանիայի տվյալներով, Ռուսաստանի եկամուտը մետաղի արտահանումից 2022 թվականին արձանագրված 25 միլիարդ դոլարից 2023-ին պատժամիջոցների հետևանքով նվազել է մինչև 15 միլիարդ դոլար:

Ամենից շատ դիտված

22:52 16 տարեկան երեխան ծնողների հետ գնալու է մոլ, որպեսզի ստանա ՀՀ անձնագիր. մի կետ էլ Թումանյանի շաուրմայում բացեք
14:04 Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Ղարաբաղի հայաթափումը, չես տեսել Հայաստանի կառավարիչների պարը մեր հակառակորդի նվագի տակ․ Սերժ Սարգսյան
16:18 Վանաձորում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ»-ը. բուժառուն մահացել է
13:12 Վազգեն Սարգսյանը կոտրվող տեսակ չէր. նա կարող էր ջղայնանալ, բարկանալ, բայց ոչ երբեք կոտրվել կամ հուսահատվել․ Սերժ Սարգսյան
07:58 ՔՊ «գլադիատորը» «պատվով» կատարում է իր առաքելությունը․ «Հրապարակ»
23:08 Գյումրիում ջրամատակարարումն աստիճանաբար կվերականգնվի․ վերագործարկվել է քաղաքը սնող ջրատարը
08:49 Էդգար Ղազարյանը բացատրել է, թե ինչու ԱԺ «ճակատամարտին» չմասնակցեց․ «Հրապարակ»
16:00 Սուբյեկտիվ խնդիր էր դրված այդ ծեծուջարդի մեջ ներքաշել Էդգար Ղազարյանին, նախ՝ լավ ծեծել Էդգարին
12:10 «Զվարթնոց»-ում ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի
07:16 Արա Աբրահամյանը գնում է թոշակի. ո՞վ կփոխարինի. «Հրապարակ»