Ներքին Խոսք 2 տարի առաջ - 17:00 15-04-2024

ՀՀ-ում համապարփակ պաշպանության և անվտանգության համակարգի ներդրման հեռանկարները․ «Արար» հիմնադրամի դրամաշնորհային մրցույթը 

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

«Արար» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամը «Համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի ներդրման հեռանկարները Հայաստանում» թեմայով հետազոտությունների դրամաշնորհային մրցույթ է հայտարարել, որի նպատակն է ֆինանսավորել հետազոտություններ, որոնք կվերլուծեն համակարգի ներդրման իրագործելիությունն ու մարտահրավերները Հայաստանում:

Oragir.News-ի հետ զրույցում «Արար» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Խաչիկյանը նշեց, որ հիմնադրամի գործունեության ուղղություններից մեկը հետազոտություններն են։ Նա ասաց՝ հաշվի առնելով անվտանգային ոլորտում «Արար» հիմադրամի ունեցած փորձառությունը՝ ծրագրերի, բարեգործական նախաձեռնությունների և հետազոտությունների բնագավառում, հանդես են եկել հերթական նախաձեռնությամբ, որով ցանկանում են ուսումնասիրել Հայաստանում համապարփակ պաշպանության և անվտանգության համակարգի ներդրման հեռանկարները։

«Այսինքն՝ կրկին անվտանգային թեմա ենք ուսումնասիրում, որը մեր հիմնական ուղղություններից մեկն է։ Միևնույն ժամանակ այս նախաձեռնությամբ հաշվի ենք առնում այժմ մեր երկրին պատուհասած անվտանգային ճգնաժամերը»,- ասաց նա։

Արմեն Խաչիկյանն ընդգծեց՝ հիմնականում ակնկալում են, որ այս դրամաշնորհային ծրագրին կդիմեն հետազոտական ընկերությունները, գիտահետազոտական կառույցները ու փորձագետների խմբերը։ Նա ասաց, որ կարող են դիմել նաև անհատ փորձագետները, ովքեր այս ոլորտում ունեն համապատասխան՝ անվտանգային-հայեցակարգային, կամ անվտանգային քաղաքականության վերաբերյալ ուսումնասիրությունների փորձառություն։

Հարցին, թե դրամաշնորհային ծրագրին միայն Հայաստանո՞ւմ գործող ընկերություններն ու փորձագետները կարող են դիմել, թե՞ սփյուռքահայերը նույնպես կարող են մասնակցել, Խաչիկյանը պատասխանեց, որ սփյուռքահայերը նույնպես կարող են դիմել։ Նա ասաց, որ սփյուռքում բնակվող մեր հայրենակիցների մասնակցության համար ոչ մի սահմանափակում չկա։

Մեր հարցին, թե այս պահի դրությամբ դրամաշնորհային ծրագրի նկատմամբ ինչպիսի հետաքրքրվածություն կա՝ Արմեն Խաչիկյանը պատասխանեց, որ արդեն տարբեր նամակներ ու արձագանքներ են ստանում՝ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից։ Նա ասաց, որ դիմում են մասնագետներ, որոնց նեղ մասնագիտական հետաքրքրությունների շրջանակը անվտանգային հետազոտություններն են։

«Արար» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի գործադիր տնօրենը հավելեց՝ ներկայումս քննարկվում են կատարվելիք հետազոտությունների նպատակներն, ինչպես նաև դիմողների մեթոդաբանական ակնկալիքները։

Դավիթ Գույումջյան Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
14:37 Հուսախաբված դուրս եկան. դաշնակցականը` խուզարկությունների վերաբերյալ
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից