Ուղիղ եթեր
Արտաքին 2 տարի առաջ - 14:13 15-04-2024

Սա եվրոպական օրենք չէ․ Զուրաբիշվիլին՝ «Օտարերկրյա գործակալների օրենքի» մասին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արձագանքել է վարչապետ Իրակլի Կոբախիձեի հայտարարությանը, որը ԱՄՆ-ի, Եվրամիության և ԵՄ անդամ երկրների դեսպաններին հրավիրել էր «օտարերկրյա գործակալների մասին օրենքի» վերաբերյալ «հրապարակային քննարկում» անցկացնելու համար, հայտնում է SOVA-ն։

Պետության ղեկավարն ընդգծել է, որ այն, ինչ բոլորն արդեն գիտեին, կրկին ասվել է Վրաստանի վարչապետին, այդ թվում՝ Գերմանիայում կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հանդիպման ժամանակ․ «օտարերկրյա գործակալների մասին օրենքը» եվրոպական չէ։

«Բեռլինում արդեն քննարկում եղել է վարչապետների միջև։ Եվ այն, ինչ պետք է ասվեր, ասվել է․ այս օրենքը եվրոպական չէ։ Եվ դրա վերադարձը նույնպես ձեռնտու չէ <հայտարարված> եվրոպական նպատակին։ Էլ ի՞նչ»,- գրել է Զուրաբիշվիլին սոցցանցում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը