Սպորտ 2 տարի առաջ - 10:49 15-04-2024

Արման Ծառուկյանը հրաժարվել է հունիսի 1-ին մենամարտել Իսլամ Մախաչեւի հետ

Խառը մենամարտերի մինչեւ 70 կգ քաշային կարգում UFC դասակարգման չորրորդ համար Արման Ծառուկյանը հրաժարվել է հունիսի 1-ին Նյու Ջերսիում անցկացվելիք UFC 302 մրցաշարում մենամարտել այս քաշային կարգում UFC չեմպիոն, ռուսաստանցի Իսլամ Մախաչեւի հետ։

Այդ մասին հայտնել է Արման Ծառուկյանի մենեջեր Սայաթ Աբդրահմանովը։

Արման Ծառուկյանը UFC 300 մրցաշարում պարտության էր մատնել դասակարգման առաջին համար, բրազիլացի Չարլզ Օլիվեյրային եւ դարձել չեմպիոնական տիտղոսի պաշտոնական հավակնորդ։

«Մեզ առաջարկում էին ընդունել Մախաչեւի դեմ մենամարտը հունիսի 1-ին Նյու Ջերսիում, սակայն մենք որոշեցինք հրաժարվել եւ այդ մենամարտին պատրաստվելու համար անցկացնել լիարժեք մարզումային ճամբար»,- Սայաթ Աբդրահմանովի խոսքը մեջբերում է «Матч ТВ»-ն։

Իսլամ Մախաչեւը հունիսի 1-ին Նյու Ջերսիում կմենամարտի ամերիկացի Դասթին Պորիեի հետ, որը երրորդ համարն է դասակարգման աղյուսակում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից