Արտաքին 2 տարի առաջ - 11:07 13-04-2024

Զուրաբիշվիլին կոչ է արել ուժեղացնել հսկողությունը հանրապետություն մուտք գործող ռուսների նկատմամբ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ հանրապետություն մուտք գործող ռուսները ոչ մի կերպ չեն վերահսկվում, և կոչ է արել կառավարությանը լուծել այդ հարցը։ Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Չպետք է մոռանալ, որ շատ ռուսներ են մտել այս երկիր և որևէ կերպ չեն վերահսկվում:

Ես չեմ ասում, որ բոլոր ռուսները, ովքեր այստեղ են, երկրի թշնամիներ են կամ գործակալներ են, բայց դա պետք է ինչ-որ կերպ վերահսկել։

Սա մեզ համար շատ զգույշ լինելու անհրաժեշտություն է առաջացնում»,- ասել է Զուրաբիշվիլին՝ վրացական TV Pirveli հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Ամենից շատ դիտված

14:04 Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Ղարաբաղի հայաթափումը, չես տեսել Հայաստանի կառավարիչների պարը մեր հակառակորդի նվագի տակ․ Սերժ Սարգսյան
16:18 Վանաձորում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ»-ը. բուժառուն մահացել է
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
13:12 Վազգեն Սարգսյանը կոտրվող տեսակ չէր. նա կարող էր ջղայնանալ, բարկանալ, բայց ոչ երբեք կոտրվել կամ հուսահատվել․ Սերժ Սարգսյան
07:58 ՔՊ «գլադիատորը» «պատվով» կատարում է իր առաքելությունը․ «Հրապարակ»
16:00 Սուբյեկտիվ խնդիր էր դրված այդ ծեծուջարդի մեջ ներքաշել Էդգար Ղազարյանին, նախ՝ լավ ծեծել Էդգարին
12:10 «Զվարթնոց»-ում ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի
08:49 Էդգար Ղազարյանը բացատրել է, թե ինչու ԱԺ «ճակատամարտին» չմասնակցեց․ «Հրապարակ»
19:20 Դելիում գործարանի հրդեհը չորս մարդու կյանք է խլել, ևս երկուսը վիրավորվել են
15:00 Ծորակից թունավորված ջուր է գալիս, իսկ միլիոններ ստացող կառույցները հայտարարում են, որ պատասխանատու չեն