Ներքին 2 տարի առաջ - 20:49 12-04-2024

Իջեք, տեղ հասաք․ օգտատերերը՝ Ակադեմիական քաղաք ուղևորվող Արայիկ Հարությունյանին

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր՝ ապրիլի 12-ին, ֆեյսբուքյան իր էջում գնացքից տեսանյութ է հրապարակել և կից գրառում կատարել․

«Գնում ենք Ակադեմիական քաղաք․ ապագայի քաղաքը կունենա էկոլոգիապես մաքուր տրանսպորտ, որը կրթական այս ավանը կկապի Երևանին»։

Հարց է առաջանում, թե կոնկրետ որ ուղղությամբ է ուղևորվում Արայիկ Հարությունյանը, քանի որ Ակադեմիական քաղաքը որպես այդպիսին դեռևս չի կառուցվել։

Oragir.News-ը փորձեց անձամբ Արայիկ Հարությունյանի հետ կապ հաստատել, սակայն չհաջողվեց։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալները ևս չպատասխանեցին մեր զանգերին։ Զանգահարեցինք վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սարգիս Թորոսյանին, սակայն նրա փոխարեն պատասխանեց ընդունարանի աշխատակիցը։ Վերջինս մեզ հայտնեց, որ Թորոսյանը զբաղված է, չի կարող պատասխանել, իսկ ինքը տեղյակ չէ, թե հարցին ով կարող է պատասխանել։

Ընդունարանի աշխատակիցը մեզ ուղղորդեց զանգահարել ընդհանուր կամ քաղաքացիների հետ հետադարձ կապի բաժին։ Նշվաշ հեռախոսահամարներին ուղղված զանգերը ևս անպատասխան մնացին։

Ստացվում է, որ վարչապետի աշխատակազմի հետ կապ հաստատելն անհնար է։

Ի դեպ, Արայիկ Հարությունյանի տեղադրած տեսանյութն ու գրառումը ֆեյսբուքյան օգտատերերի մոտ ևս հարցեր են առաջացրել, նրանք Հարությունյանից հետաքրքրվում են, թե որ ճանապարհով է գնում դեռևս չկառուցված Ակադեմիական քաղաք․

Oragir.News-ը առանձնացրել է օգտատերերից մի քանիսի մեկնաբանությունները։

Նրանցից մեկը գրել է․ «Հին ռուսական վագոններով, էկոլոգիապես մաքուր։ Մարմնավաճառներն էլ կույս կդառնան»։



Որոշ օգտատերեր էլ իրենց զարմանքն այսպես են արտահայտել․ «Տղերք, հետ եկեք իրականություն» կամ «Իջեք, տեղ հասաք»։




Ավետյան ազգանունով մի օգտատեր խորհուրդ է տվել Արայիկ Հարությունյանին․«Այ որ կառավարության մասնաշենքերն էլ ըտե մի տեղ տեղավորեիք, հրաշք կլիներ»։



Մի օգտատեր էլ գրել է․ «Սկզբից գյուղերը գազաֆիկացրեք, ոռոգման ջուր անցկացրեք, գյուղերի ճանապարհները ասֆալտեք, հետո մտածեք ակադեմիական քաղաքի մասին։ Դեռ ունեցածը կարողացեք պահել, դասագրքերը թարմացրեք։ Նյութատեխնիկական բազան նորացրեք։ Դեռ էլի կարող եմ շարունակել․․․»։



Նշենք, որ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնելէր, որ Ակադեմիական քաղաքի կառուցման ծրագրի ժամանակացույցը 3 փուլ է ունենալու․

«Նախագծման փուլ, որը կսկսվի 2023 թվականի հոկտեմբերից և կավարտվի 2025 թվականի սեպտեմբերին, կառուցման փուլ՝ կսկսվի 2025 թվականի հոկտեմբերից և նախնական գնահատմամբ՝ կավարտվի 2029 թվականի դեկտեմբերին։ Այնպես ենք պլանավորել, որ միջանկյալ ժամանակահատվածներում կլաստերների, հանգուցային կառույցների փուլային հանձնում ունենանք և սպասարկման փուլ, որը ողջ ծավալով կսկսվի 2030 թվականի հունվար ամսից»,- հայտարարել էր Ժաննա Անդրեասյանը։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
14:37 Հուսախաբված դուրս եկան. դաշնակցականը` խուզարկությունների վերաբերյալ
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից