Միտք 2 տարի առաջ - 13:40 12-04-2024

Ցավն այն է, որ Փաշինյանը չի գիտակցում, թե իր այս ելույթներով ինչ հարված է հասցնում մեր պետությանը

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը գրում է.

«Փաշինյանից բացի Հայաստանում չի եղել ոչ մի առաջին դեմք, ով պատմական Հայաստանի մասին է խոսել/խոսում, ով հայդատականությունը դրոշ դարձրած ծափահարություններ է կորզել։

Անգամ Ռոբերտ Քոչարյանը, որ ցեղասպանությունը դրեց մեր արտաքին քաղաքականության հիմքում, որ խոսում էր հայ և թուրք ժողովուրդների գենետիկ անհամատեղելիության մասին, այդքան հեռուն չի գնացել։

Փաշինյանը միակ առաջին դեմքն է, ով Սևրի պայմանագիր է թափահարել, չհասկանալով, որ դա իր մեջ հարևան երկրի նկատմամբ տարածքային պահանջ է պարունակում, ով հայտարարել է, թե Ղարաբաղը Հայաստան է և վերջ, չհասկանալով, որ դա կարող է բանակցություններից հրաժարում դիտարկվել։

Փաշինյանը տարիներ առաջ պտտվել է մի միջավայրում, որտեղ շատ լավ հասկացել են հայդատականությունը պետական քաղաքականություն դարձնելու վտանգները, որտեղ կարևորել են եղած պետությունն ավելի, քան պատմական արդարության մասին զրույցներն են, որտեղ հարևանի հետ փոխզիջումներով հաշտության գնալը հաջողության գրավական են համարել։
Այն, ինչ այսօր նա որպես նորույթ ու հայտնագործություն է փորձում ներկայացնել՝ լսել ու տեսել է վաղուց։ Ավելին՝ ընդունել է այդ մտքերն ու որպես դրանց կրող է ներկայացել։

Մի պահից, բայց, հասկանալով, որ հայդատականությամբ ու ոչմիթիզականությամբ քաղաքական գործչի ճանապարհ հարթելն ավելի հեշտ է, սկսել է ներկայանալ որպես է ոչմիթիզական ու որպես հայդատական։

Հիշենք 2015-2016-ից հետո նրա «խրոխտ» ելույթները։

Այդպես նա եկավ իշխանության ու այդպիսին, ցավոք, մնաց, երբ արդեն իշխանավոր էր։
Իրականում Փաշինյանը ոչ թե հասկացել է, որ սխալ ճանապարհով է ընթացել, եթե հասկանար, ապա այլոց մատնացույց անելու փոխարեն կխոսեր իր և միայն իր մասին, այլ ենթարկվում է հերթական թելադրանքներին։ Սա Ադրբեջանի պարտադրանքով նոր Սահմանադրություն գրելու ու Հռչակագիր փոխելու շարունակությունն է։

Ցավն այն է, որ Փաշինյանը չի գիտակցում, թե իր այս ելույթներով ինչ հարված է հասցնում մեր պետությանը։ Իսկ չի գիտակցում, որովհետև պետական գործչի որակներ չունի։

Պետական գործչի որակների իսպառ բացակայության պատճառով էր նա 2020-ին Սևրի պայմանագիր թափահարում։ Նույն որակների բացակայության պատճառով է նա այսօր պատմական և իրական Հայաստանների մասին այս արհեստական զրույցը մեր օրակարգ խցկել փորձում ու մեր երկիրը ռևանշիստական ներկայացնում»։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի

Ձեզ գուցե հետաքրքրի