Ներքին 2 տարի առաջ - 22:46 11-04-2024

«Ռատատույը»՝ Վանաձորի թատրոնի բեմում․ մեծ պրեմիերա

Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում այսօր «Ռատատույ» ներկայացման պրեմիերան էր, որի ռեժիսորը Ժիրայր Գաբրիելյանն է։

Oragir.News-ի հետ զրույցում թատրոնի դերասան Էդգար Բարսեղյանը ասաց, որ ներկայացման մեջ մարմնավորել է Ռեմիի կերպարը։



«Ռեմին երազկոտ, մաքրասեր առնետ է, որ ծնված օրից անհաշտ է իր ապրելակերպի հետ, քանի որ չի սիրել և չի սիրում սնվել աղբանոցից, անկեղծ, նաև միամիտ առնետ է, մտածում է, որ մարդկանց աշխարհում այլ կերպ է, որ նրան ունեն մաքուր ուտելիք ու տաք տեղ, նրան թվում է, թե դրանով ամեն բան ասված է, բայց չգիտի, թե ինչու են մարդիկ իրար առնետ անվանում, որովհետև նրանք` մարդիկ էլ են գողանում, ի տարբերություն առնետների՝ ոչ թե ուտելիք, այլ ավելի կարևոր բաներ, ունեցվածք և այլն։

Ռեմին ուզում է իր փոքրիկ ներդրմամբ փոխել աշխարհը գոնե մի փոքր դեպի լավը, և դա նրա մոտ ստացվում է, արդարությունը հաղթում, և ներկայացման մեջ Ռեմիի օգնությամբ Է վերականգնվում, ու Ալֆրեդո Գյուստավը` Ավգյուստ Գյուստավի օրինական ժառանգը, վերջապես տեր է կանգնում «Գյուստավս» ռեստորանին ու շարունակում հոր գործը...»։



Մեզ հետ զրույցում ռեժիսորը Ժիրայր Գաբրիելյանը շեշտեց, որ ներկայացումը ստեղծվել է մեծ թիմի միասնական աշխատանքի արդյունքում, որտեղ ոչ ոք չի խնայել իր ժամանակը գեղեցիկ և հետաքրքիր ներկայացում ունենալու համար։

«Ներկայացումը գունեղ ու հետաքրքիր լինելուց բացի իր մեջ շատ կարևոր մեսիջներ է պարունակում, որոնք արդիական են, և երեխաները բացի հետաքրքիր ու հաճելի ժամանցից, նայև իրենք հետ տուն կտանեն կարևոր գաղափարներ»,-ասաց Գաբրիելյանը։











Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան