Ներքին 2 տարի առաջ - 13:10 11-04-2024

Ոսկերչական արտադրատեսակների աճը տարօրինակ չէ, որովհետև ստեղծվել է տնտեսական հնարավորություն

Ոսկերչական արտադրատեսակների աճը տարօրինակ չէ, որովհետև ստեղծվել է տնտեսական հնարավորություն, և անցած տարեվերջից սկսած՝ ՀՀ-ում էականորեն աճել է ոսկյա զարդերի արտադրությունը և արտահանումը: Այս մասին խորհրդարանում ասաց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը՝ պատասխանելով ոսկերչական ոլորտի աճին վերաբերող՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին:

Խաչատրյանը հետաքրքրվել էր՝ 2023-ի նոյեմբերին, 3 տարվա միջին տվյալների համեմատ, ոսկերչական արտադրանքի ծավալի աճը եղել է 13,5 անգա՞մ:

«Ես ինքս եղել եմ այդ արտադրությունում, ծանոթացել եմ կատարված ներդրումներին, տեսել եմ՝ ինչով են զբաղվում, և կարող եմ ասել՝ այդտեղ ոչ թե թվանկարչության հետ գործ ունենք, այլ ռեալ արտադրության»,- ասաց Թունյանը:

Վերջինս ԱԺ ամբիոնից հրապարակային խնդրանքով դիմեց տվյալ ոսկերչական ընկերությանը, որպեսզի ընդդիմադիր գործընկերների համար հատուկ այց կազմակերպի:

«Ձեզ կներկայացնեն՝ ինչ ծավալի ներդրումներ են արել, ինչ սարքավորումներ են բերել, և ինչպես է ստացվել, որ արտադրությունն աճել է: Այդ անգամներն անհավանական են թվում, բայց երբ սկսում ես չնչին թվից ու որոշ քանակ ես արտադրում, այդ աճը միանգամից մեծ է թվում»,- ընդգծեց Թունյանը:

Ամենից շատ դիտված

22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
21:50 Ընդդիմությունը դա հատուկ է անում, որ թողնենք, գնանք բոլորս. Իրինա Ծատուրյան
22:50 Ինչո՞ւ են Հանրապետական մարզադաշտում թուրք նկարահանողներ հայտնվել․ ՀՖՖ-ի պարզաբանումը