Ներքին 2 տարի առաջ - 23:26 10-04-2024

Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը այցելել է Թյուրինգիա երկրամաս

Ապրիլի 9-ից 10-ը տեղի ունեցավ ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանի այցը Թյուրինգիա երկրամաս։ Հայտնում են Գերմանիայում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից։

Այցի ընթացքում ՀՀ դեսպանը հանդիպում ունեցավ Թյուրինգիա երկրամասի վարչապետ Բոդո Ռամելովի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։ Դեսպան Ենգիբարյանը զրուցակցին ներկայացրեց ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը` որպես տարածաշրջանում խաղաղություն հաստատելու օրակարգի մաս, ինչպես նաև անդրադարձավ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտմանը։ Կողմերը քննարկեցին նաև Հայաստանի և Թյուրինգիա երկրամասի միջև տնտեսական համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր։ Հանդիպման ավարտին դեսպանը գրառում կատարեց Թյուրինգիա երկրամասի ոսկե գրքում։

Այնուհետև դեսպանն այցելեց Թյուրինգիա երկրամասի խորհրդարան (Լանդթագ), որտեղ հանդիպում ունեցավ Լանդթագի նախագահ Բիրգիտ Պոմերի հետ։ Կողմերն անդրադարձան հայ-գերմանական միջխորհրդարանական հարաբերությունների հետագա զարգացմանը և կարևորեցին այդ ուղղությամբ ակտիվ շարունակական շփումները։ Դեսպանը գրառում կատարեց Լանդթագի պատվավոր հյուրերի գրքում։

Այցի ընթացքում դեսպանը հանդիպում ունեցավ Թյուրինգիա երկրամասի Տնտեսության, գիտության և թվայնացման նախարար Վոլֆգանգ Տիֆենզեեի հետ։ Կողմերն անդրադարձ կատարեցին նաև Թյուրինգիա երկրամասի գործարարների՝ Հայաստան կատարելիք այցի կազմակերպմանը և պայմանավորվածություն ձեռք բերեցին աշխատանքներ տանել Հայաստանի և Թյուրինգիա երկրամասի միջև տնտեսական համագործակցության ընդլայնման և ներդրումների խթանման ուղղությամբ։

Դեսպանը հանդիպեց նաև Թյուրինգիա երկրամասի Կրթության, երիտասարդության և սպորտի նախարար Հելմուտ Հոլտերի հետ։ Զրուցակիցները քննարկեցին կրթության և սպորտի ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները, անդրադարձան Հայաստանի և Թյուրինգիայի դպրոցների և ԲՈՒՀերի միջև համագործակցության խթանմանը։

Դեսպանը քաղաքավարական այց կատարեց նաև Էրֆուրտի քաղաքապետարան, որտեղ հանդիպում ունեցավ քաղաքապետ Անդրեաս Բաուզեվայնի հետ։ Դեսպանը գրառում կատարեց Էրֆուրտ քաղաքի ոսկե գրքում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում