Ներքին 2 տարի առաջ - 23:17 10-04-2024

Ծնողներս գիշերներն արթուն հերթապահել են տանը, որ ադրբեջանցիները չմտնեն. բռնի տեղահանված

26-ամյա Արեգա Աղասյանի ընտանիքը Հայաստան է հասել Արցախի Մարտունի քաղաքից։ Արեգան երկրորդ անգամ է Գյումրիում. 2020 թ. պատերազմի ժամանակ, երբ տեղահանվել էին Արցախից, Գյումրիում էին մի քանի օրով ծննդաբերել, ավագ որդուն ծննդաբերել է Գյումրիում:

Չնայած որ պատերազմից հետո կյանքը Արցախում դժվար էր, ընտանիքը առաջիններից էր, որ վերադարձավ Արցախ։ Չնայած կրած բազմաթիվ զրկանքներին Արեգայի ընտանիքը Մարտունիում մնաց, զբաղվում էին հողագործությամբ, ունեցել են ջերմոցներ:

«Արդեն մի քանի ամիս է՝ այստեղ ենք, բայց չեմ կարող ասել, որ հարմարվել ենք, բայց փորձում ենք ժամանակի հետ քայլել առաջ։ Գյումրիում երկրորդ անգամ եմ արդեն, 44-օրյա օրերին Ռոբս էստեղ ծնվեց։ Մեզ համար հարազատ է դարձել Գյումրին, չնայած որ այս պահին Շիրակի մարզի Առափի գյուղում ենք ապրում։

Չգիտեմ դժվար է, բայց առաջ ենք նայում...

Պատերազմից մի քանի օր առաջ գիտեինք, որ կռիվ է լինելու: Երբ կռիվը սկսվեց, էդ ժամանակ մենք տանն էինք, արագ իջանք նկուղ։ Ծնողներս գիշերներն արթուն հերթապահել են տանը, որ ադրբեջանցիները չմտնեն: Իսկ անհաջող փորձեր եղել են, որոնք կանխել են մեր զինծառայողները:

Բայց տեղահանման հաջորդ օրն արդեն ադրբեջանցիները մտել են գյուղ»,-Oragir.News-ի հետ զրույցում պատմում է Արեագ Աղասյանը։

Հոկտեմբերի 1-ից ընտանիքը Հայաստան է տեղափոխվել, Շիրակի մարզում են ապաստանել։ Կամաց-կամաց հարմարվում են, միայն թե երիտասարդ կինն ասում է, աշխատանք գտնենք։
Հիմա դարձյալ հողագործությամբ են զբաղվում, վարուցանքի ակտիվ սեզոն սկսվել է։

Արեգան ասում է՝ մի ամբողջ ապրած կյանք ու թանկ հիշողություններ են մնացել Արցախում, նյութական կորուստներից չեն նեղվում, միայն հայրենիքի կորուստն է, որ չի թողնում առաջ նայել։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
20:18 «Կարապետյան» հիմնադրամը կվճարի 100 լավագույն ուսանողների մեկ տարվա ուսման վարձը