Ծառահատումների դեմ ստորագրահավաք է ընթանում․ գիտնականների կարծիքը հաշվի չեն առնում 
copy image url

Ծառահատումների դեմ ստորագրահավաք է ընթանում․ գիտնականների կարծիքը հաշվի չեն առնում 

Ներքին 1 տարի առաջ - 15:55 10-04-2024
Երևանում «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի նախաձեռնած ծառահատման և ծառատնկման աշխատանքների իրականացման դեմ հանրային բողոքը շարունակվում է։ Շրջակա միջավայրի նախկին փոխնախարար Աննա Մազմանյանն ապրիլի 3-ին ծառահատումների դեմ կազմակերպված ցույցից հետո ֆեսբուքյան իր էջում հրապարակում էր արել, որտեղ հանդես էր եկել իրենց նախաձեռնված ստորագրահավաքի հայտարարությամբ։

Oragir.News-ի հետ զրույցում նախաձեռնող խմբի անդամ Էդուարդ Հայրումյանը ներկայացրեց ստորագրահավաքի կարևորության և նախաձեռնության մասին մանրամասն տեղեկություն․

«Իրենք ասել են, որ գարնանային ծառերի ծառահատումը կդադարեցնեն, և կսպասեն, որ ակտիվիստները ևս կներկայացնեն մասնագիտական կարծիք, կփաստեն, որ ծրագրի մեջ կա սխալ։ Մենք նաև պնդում ենք, որ պետք է սարք ձեռք բերեն, որով չափեն, դիագնոզ անեն ծառերը և հետո ասեն՝ որ ծառն է ենթակա հատման, որը ոչ։ Փաստացի հիմա նրանք այդ սարքը չունեն; Նրանք կտրում են, տեսնում են փուչ ա, ասում են՝ տեսեք փուչ էր։ Որն էլ փուչ չի լինում, արագ տրակտորով արմատից հանում են, որ ժողովուրդը չտեսնի՝ առողջ էր»,- ասաց նա։

Էդուարդ Հայրումյանի խոսքով, քաղաքապետը բնապահպանների ցույցի օրը խոստացել էր, որ կդադարեցնեն գարնանային փուլը, որն այս պահին դադարեցված է։ Սակայն ընդհամենը 3 օր անց` գործակարգավարականի ժամանակ, Կանաչապատման պետն ասաց է, որ ակտիվիստներից ոչ ոք չի ներկայացրել որևէ գիտական փաստարկ տվյալ ծրագրի դեմ․

«Բայց դրա նախորդ օրը ԳԱԱ-ում եղել է հանդիպում, որտեղ ԳԱԱ և Բուսաբանական ինստիտուտի ներկայացուցիչները պնդել են որոշ կետերի հետ իրենց անհամաձայնությունը, որոնց մասին չի բարձրաձայնել կանաչապատման ՀՈԱԿ-ի տնօրենը, և այդ մարդկանց նույնիսկ չէին ներառել գիտական խորհրդում»,- ընդգծում է նախաձեռնության անդամը։

Նշենք, որ ԳԱԱ-ն հանդես է եկել նաև պաշտոնական հայտարարությամբ, նշելով, որ ծրագրի հետ կապված ունեն որոշ անհամաձայնություններ և կանաչապատման ՀՈԱԿ-ը ծրագիրը չի համաձայնեցրել իրենց հետ։
«Նախաձեռնության հիմնական նպատակը տարբեր միջազգային կառույցներից պատասխան կորզելն է, թե արդյո՞ք կարելի է Երևանի նման կլիմայական պայմաններ ունեցող քաղաքի փողոցներում հատել ծառերը»,- ասում է նախաձեռնության անդամը։

Հարցին, թե ինչու՞ են երևանցիներն անտարբեր այս խնդրի հանդեպ՝ Էդուարդ Հայրումյանը պատասխանեց,
«Իրականում ոչ բոլոր են անտարբեր։ Պարզապես՝ մարդիկ մտածում են, որ իրենց մեկ կարծիքը կամ մեկ ձայնը ոչինչ չի փոխի, ու չեն խառնվում։ Բայց բոլորն էլ լավ տեղյակ են խնդրի մասին։ Դրա համար մենք հիմա փորձում ենք արթնացնել այդ մարդկանց և բացատրել, որ ամեն մեկի ձայնը, հայտնած կարծիքը շատ կարևոր են»,- եզրափակեց նախաձեռնության խմբի անդամ Էդուարդ Հայրումյանը։

Հիշեցնենք, որ Երևան քաղաքի 30-ից ավելի վայրերում ներկայում իրականացվում է ստորագրահավաք զանգվածային ծառահատման դեմ։

Նշենք նաև, որ Oragir.News-ը 2 օր շարունակ փորձեց կապ հաստատել Էկոնոսֆերայի ինստիտուտի տնօրեն Լիլիթ Սահակյանի հետ՝ լսելու նրա եզրակացությունը խնդրի վերաբերյալ, սակայն աշխատակազմից մեզ պարբերաբար հայտնեցին, որ տնօրենը տեղում չէ։

Ամենից շատ դիտված

21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում
11:46 «Փող ուտելն» ինձ համար կարմիր գիծ է, դա նշանակում է դավաճանել ժողովրդին․ Շենգավիթի թաղապետ

Ձեզ գուցե հետաքրքրի