Ներքին 2 տարի առաջ - 19:59 09-04-2024

Երևանում անց է կացվել հայ-ղազախական գործարար համաժողով

Ապրիլի 9-ին Երևանում անց է կացվել հայ-ղազախական գործարար համաժողով, որին մասնակցել և ողջույնի խոսքով հանդես են եկել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, Ղազախստանի Հանրապետության առևտրի և ինտեգրացիայի նախարար Արման Շաքքալիևը, Հայաստանում ՂՀ-ի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևն ու Ղազախստանում ՀՀ-ի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Ղևոնդյանը։

«Հայաստանի և Ղազախստանի միջև փոխգործակցության բարձր ներուժի առկայության մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները, որոնց համաձայն՝ մեր երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը 2023 թվականին կազմել է 100,4 մլն ԱՄՆ դոլար՝ 2022 թ․ նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 2,4 անգամ։ Վստահ եմ, որ երկկողմ համագործակցության ակտիվացումը զգալիորեն կնպաստի այդ ցուցանիշի բարձրացմանը»,-նշել է Գևորգ Պապոյանը։

Նախարարն իր ելույթում անդրադարձել է տնտեսության ոլորտում ՀՀ կառավարության քաղաքականությանը, ոլորտի առաջնահերթություններին, գործարար և ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ իրականացվող քայլերին։

Համաժողովի ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ղազախստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների, զբոսաշրջության և լոգիստիկայի զարգացմանը վերաբերող հարցեր։

Երկու երկրների գործարարների միջև տեղի են ունեցել B2B ձևաչափով հանդիպումներ, ստորագրվել են մի շարք պայմանագրեր և հուշագրեր։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների