Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 11:17 09-04-2024

Կերի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտներում վերահսկողությունն ավելի արդյունավետ կդառնա

Խորհրդարանը քննարկում է Կառավարության ներկայացրած՝ «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

Հիմնական զեկուցող, էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանի խոսքով՝ ««Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծում նախատեսվող մի շարք փոփոխություններ պայմանավորված են կերի անվտանգության, բուսասանիտարիայի ոլորտներում վերահսկողությունը առավել արդյունավետ դարձնելու նպատակով՝ պետական վերահսկողության շրջանակներում ավելացնելու վերահսկողական գործիքները՝ մասնավորապես Հայաստանի Հանրապետությունում չգրանցված, պիտանիության ժամկետն անցած, մակնշմանը ներկայացվող պահանջների խախտումներով, ինչպես նաև նմուշառման և լաբորատոր փորձաքննության արդյունքում սահմանված պահանջներին ազդող նյութի պարունակության անհամապատասխանության դեպքում` պեստիցիդների և ագրոքիմիկատների իրացման (վաճառքի) կասեցում: Բացի դրանից՝ նախատեսվում է սահմանել վերահսկվող ապրանքների ներմուծման, արտահանման և տարանցիկ փոխադրման դեպքում լիազոր մարմնի կողմից իր իրավասության շրջանակներում տրամադրվող թույլատվական փաստաթղթերի ամբողջական ցանկը, ազգային ռեֆերենս լաբորատորիայի հասկացությունը և խմբագրել անվտանգությունը հիմնավորող ուղեկցող փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև տարընկալումներից խուսափելու համար անհրաժեշտ է օրենքից հանել «բույսերի պաշտպանության միջոցների», «պարարտանյութերի» բառերը, քանի որ արդեն իսկ սահմանված են «պեստիցիդներ» և «ագրոքիմիկատներ» բառերը:

Միաժամանակ նախագծով առաջարկվում է սահմանել ռիսկի գնահատման գիտական կենտրոնի, լիազորությունների կասեցման կամ դադարեցման իրավական հիմքը՝ կարգավորելով առկա օրենսդրական բացը:

Անհրաժեշտ է նաև ամրագրել կերային հավելումների գրանցման, մերժման, կասեցման և դադարեցման, ինչպես նաև կերային հավելումների ռեեստրի վարման հետ կապված հարաբերությունները և վերը նշված լիազորությունները վերապահել սննդամթերքի և կերի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում քաղաքականությունը մշակող համապատասխան նախարարությանը:

Վերը նշված նախագծին զուգահեռ անհրաժեշտ է փոփոխություն և լրացումներ կատարել նաև «Կերի մասին» օրենքում՝ սահմանելով լիազորող նորմ՝ կերային հավելումների պետական գրանցման, մերժման, կասեցման և դադարեցման կարգի հաստատման վերաբերյալ:

Տեղեկացնենք՝ ներկայումս Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից կերային հավելումներ ներմուծողներին ներմուծման թույլտվություն չի տրվում, քանի որ բացակայում է կերային հավելումների գրանցման, մերժման, կասեցման և դադարեցման կարգը, ինչի հետևանքով տնտեսվարողները ունենում են ֆինանսական խնդիրներ, ինչպես նաև հարկ է նշել, որ տվյալ ապրանքատեսակները կենսական նշանակություն ունեն կենդանիների կերակրման համար, իսկ չներմուծելու դեպքում կունենան իրենց բացասական հետևանքները, հետևաբար ներկայացված օրենքների նախագծերի ընդունումը հրատապ է և անհետաձգելի:

Օրենքների նախագծերի ընդունումից հետո օրենքով կտրվի լիազորություն, թե որ մարմինն է իրականացնելու կերային հավելումների գրանցումը և ռեեստրի վարումը:

Ներկայումս մշակվել և ներքին շրջանառության փուլում է «Կերային հավելումների պետական գրանցման, մերժման, կասեցման և դադարեցման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

Միաժամանակ անհրաժեշտ է լրացում կատարել նաև «Պետական տուրքի մասին» օրենքում՝ սահմանելով կերային հավելումների պետական գրանցման համար պետական տուրք:

«Վերոնշյալ օրենքների նախագծերի ընդունմամբ, սահմանելով նոր դրույթներ, կխստացվի վերահսկողությունը, կբացառվի վտանգավոր արտադրանքի շուկայահանումը, կսահմանվեն ռիսկի գնահատման գիտական կենտրոնի լիազորությունների կասեցման կամ դադարեցման իրավական հիմքը, ինչպես նաև կսահմանվեն և իրավական հիմք կունենան կերային հավելումների պետական գրանցման, մերժման, կասեցման և դադարեցման կարգի և ռեեստրի վարման հետ կապված հարաբերությունները»,- ասաց Սարգսյանը:

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան

Ձեզ գուցե հետաքրքրի