Ներքին 2 տարի առաջ - 13:43 08-04-2024

Պահանջել ՀՀ իշխանություններից անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին․ նամակ՝ Բուրիչին

AntiFake.am-ի խմբագրությունը և «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ վարչության անդամները նամակ են հղել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին։

Նամակն այսօր հանձնվել է ԵԽ գլխավոր քարտուղարին և ընթերցվել նրա այցի կապակցությամբ ՀՀ ԱԳՆ շենքի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ։

«Հարգելի տիկին Բուրիչ,

Բարի գալուստ Հայաստան: Տեղեկացնում ենք Ձեզ, որ Ձեր այցը Հայաստանի Հանրապետություն տեղի է ունենում քաղաքական ընդդիմախոսների և իրենց ազատ խոսքի իրավունքն իրացնող անկախ լրագրողների հետապնդումների և ազատությունից զրկելու, ինչպես նաև իշխանությունների կողմից իրավունքի կոպիտ ոտնահարման պայմաններում: Մեր երկրի քրեակատարողական հիմնարկները լցված են քաղբանտարկյալներով, իսկ անկախ լրագրողները ենթարկվում են քաղաքական հետապնդումների: Հասարակական և քաղաքական գործիչներն ապօրինի ձերբակալվում և կալանավորվում են. Քաղաքական բանտարկյալներ են.



1. Հայաստանի երրորդ խոշորագույն համայնքում` Վանաձորի ընտրություններում հաղթած և այդ պատճառով կալանավորված Մամիկոն Ասլանյանը, որն արդեն 2 տարի, 3 ամիս անազատության մեջ է:

2. Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ, կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը, որն արդեն 10 ամիս է շինծու քրեական գործով գտնվում է կալանքի տակ,

3. Հանրային գործիչ, գրող, հրապարակախոս Նարեկ Մալյանը, որը 7 ամիս է զրկված է ազատությունից համացանցային գրառման համար,

4. «AntiFake.am» կայքի հիմնադիր, «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարող Նարեկ Սամսոնյանը, որն ազատությունից զրկվել է 18 օր առաջ և կալանավորվել 2 ամիս ժամկետով` փոդքասթի ընթացքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին սուր քննադատության ենթարկելու համար:

5. Նույն փոդքասթի համահեղինակ և վարող, հանրային գործիչ Վազգեն Սաղաթելյանը, որը նույնպես ազատությունից զրկվել է 18 օր առաջ և կալանավորվել 2 ամիս ժամկետով` փոդքասթի ընթացքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին սուր քննադատության ենթարկելու համար:

Վերը նշված բոլոր անձինք հայտնի են որպես Փաշինյանի ռեժիմի քննադատներ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գտնվում եք Հայաստանում, կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության իշխանությունների առաջ պարտադիր պայման դնել հրատապ և առանց որևէ շահարկումների Եվրոպայի խորհրդի առջև ստանձնած պարտավորությունների շրջանակներում ազատ արձակել քաղբանտարկյալներին:

Որպես Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար վստահաբար տեղեկացված եք, որ առ այսօր Ադրբեջանում կան ազգությամբ հայ ռազմագերիներ, գերիներ և այլ պահվող անձինք, բացի այդ, Արցախում իրականացված էթնիկ զտման և արցախահայության հայրենազրկման արդյունքում Ադրբեջանը պատանդառել է Արցախի Հանրապետության նախկին ռազմաքաղաքական ղեկավարությանը: Հայաստանում գտնվելով այդ մասին չխոսելն ու այդ առնչությամբ որևէ գործողություն չանելը որևէ կերպ չի կարող նորմալ ընկալվել մեր հասարակության կողմից: Հետևաբար, ակնկալում և պահանջում ենք հրատապ քայլեր ձեռնարկել նշված անձանց ադրբեջանական գերությունից ազատ արձակելու ուղղությամբ:

Արցախի 150 հազար բնակչության թե՛ անհատական, թե՛ հավաքական իրավունքները խախտված են: Նրանք վտարված են իրենց տներից, իրենց պապերի հողից, որտեղ ապրել են հազարամյակներ: Նրանց խնդիրը պետք է լինի Եվրոպայի խորհրդի օրակարգում, այդ թվում` նախատեսվող լուծումներով:

Հարգելի տիկին Բուրիչ, ակնակալում ենք, որ կհասկանաք, ինչպես նաև Ձեր գործընկերներին կփոխանցեք, որ այս խնդրի նկատմամբ անտարբեր և լուռ մնալով խրախուսում եք Ադրբեջանին շարունակել իր ցեղասպան քաղաքականությունը և իրականացնել համանման գործողություններ: Անտարբերությունն ու անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություններ:

Միևնույն ժամանակ վստահ ենք, որ այս անտարբերությունը միայն Ադրբեջանը չէ, որ տեսնում է և գլոբալ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում սա դիտվելու է որպես ընդունելի վարքագծի օրինակ: Նմանատիպ գործողությունները կրկնություն կունենան ապագայում, իսկ հանցագործները կխուսափեն պատժից:

Ուստի, կոչ ենք անում Ձեզ հրապարակայնորեն անդրադառնալ վերը նշված բոլոր հարցերին և ջանքեր գործադրել նշված թեմաները ԵԽ օրակարգ ներառելու ուղղությամբ:



Հարգանքով`



AntiFake.am կայքի գլխավոր խմբագիր`

Աստղիկ Մաթևոսյան

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ վարչության անդամներ`

Դավիթ Ֆիդանյան

Աիդա Ստեփանյան

Մարինե Շահնազարյան

Լուսինե Առաքելյան

Իշխան Խոսրովյան»։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան