Մահմեդականների սուրբ Ռամադան ամսվա վերջին ուրբաթ օրը, որը համընկնում է Ղուդսի միջազգային օրվա հետ, Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանը տեղի է ունեցել հանդիսավոր արարողություն, հայտնում է իրանական Miran Press հեռուստաալիքը։
Նշվում է, որ միջոցառմանը մասնակցել են Չինաստանի, Ռուսաստանի, Բրազիլիայի, Սիրիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանները, Իրաքի դեսպանատան խորհրդականը, Հայաստանի արտաքին գործերի նախարարության և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչներ, ինչպես նաև հայագիտական կենտրոնների զգալի թվով փորձագետներ, գիտնականներ և տարբեր սպեկտրի առաջատար քաղաքագետներ։