Ներքին 2 տարի առաջ - 19:16 03-04-2024

Նատալյա Ռոտենբերգը վճարովի ընթրիքների չի մասնակցում. ներկայացուցիչ

Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, ապրիլի 3-ի դրությամբ 30 հոգի է պատրաստակամություն հայտնել աջակցելու «Իմ քայլը» հիմնադրամի նախագահ Աննա Հակոբյանի՝ 1 միլիոն դրամ արժողությամբ ընթրիք կազմակերպելու նախաձեռնությանը։ Սակայն, թե ովքեր են այդ երջանիկ և հարուստ 30 անձինք, դեռ հայտնի չէ։

Oragir.News-ը զրուցել է «Ուժը Հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանի կնոջ՝ Նատալյա Ռոտենբերգի հայաստանյան ներկայացուցչի՝ Բելլա Տատենցյանի հետ՝ պարզելու՝ արդյոք Ռոտենբերգը այդ 30-ի շարքում է։

Հայաստանյան ներկայացուցչի խոսքով՝ Նատալյա Ռոտենբերգը վճարովի ընթրիքների չի գնում․

«Նատալյա Սերգեյովնան վճարովի ընթրիքների չի գնում․ եթե իրեն հրավիրում են, ապա անվճար են հրավիրում։ Եվ հետո՝ մեզ մոտ մենք նախապատվությունը տալիս ենք սպորտի զարգացմանը, և քանի որ ՀՀ գեղարվեստական մարմնամարզության ֆեդերացիայի ղեկավարությունը ոչ մի աջակցություն չունի, արդեն իսկ ինքնաֆինանսավորվում է, մենք նախընտրում ենք այդ մեկ միլիոն գումարը ներդնել սպորտի մեջ, ինչը անում ենք։ Այնպես որ, Նատալյա Սերգեյովնան չի մասնակցել»։

Ճշտող հարցին՝ Ռոնտենբերգի համար ինչն է առաջնահերթ՝ սպո՞րտը թե՞ գործարարությունը սկսնակ կանանց համար, ներկայացուցիչը նշել է․

«Կարծում եմ՝ երկուսն էլ շատ կարևոր են, բայց եկեք չմոռանանք, որ Հայաստանի դրոշը տարբեր երկրներում այս պահին բարձրացնելը շատ ավելի կարևոր է, ինչը որ արվում է երկու տարի շարունակ»։

Հարցին՝ Նատալյա Ռոտենբերգը շարունակո՞ւմ է գլխարկների խանութ-սրահի իր բիզնեսը, Տատենցյանը ասաց․

«Դա բիզնես չէր․ դրանով փորձում էինք գեղեցիկ մշակույթ ներմուծել Հայաստան, ինչը որ բիզնես չենք համարում․ դա եկամտի աղբյուր չի եղել։ Ցանկացած մեկին, որ ուզում էր կրել այդ գլխարկը, անհրաժեշտության դեպքում և՛ վաճառում էինք, և՛ նվիրում բացման օրվանից»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
20:18 «Կարապետյան» հիմնադրամը կվճարի 100 լավագույն ուսանողների մեկ տարվա ուսման վարձը