Ներքին 2 տարի առաջ - 17:45 03-04-2024

Ռուս բլոգերն ապշել է. Երևանում փակ ռեստորանների առաջ դրված ըմպելիքները ոչ ոք չի վերցնում

Գաղնիք չէ, որ չնայած վերջին տարիներին ունեցած բազմաթիվ դժվարություններին, հայերը քաղաքակիրթ ժողովուրդ են և իրենց արարքներով կարող են զարմացնել օտարերկրացիներին։

Օրերս հայ ժողովրդի քաղաքակրթությամբ զարմացել է Երևանում գտնվող ռուս բլոգերներից մեկը։ Նա իր ինստագրամյան էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ զարմանքով հայտնում է, որ Երևանում գործող, բայց այդ ժամին փակ ռեստորանների դիմաց արկղերով զովացուցիչ ըմպելիքներ են շարված, սակայն անցորդներից ոչ մեկ չի մոտենում դրանց և չի վերցնում։

«Սա Հայաստանն է, ըմպելիքները շարված են փակ ռեստորանների առաջ, բայց ոչ մեկ չի մոտենում դրանց»,-իր հետևորդներին պատմում է ապշած ռուս բլոգերը։

Նշենք, որ տեսանյութում պատկերված են Աբովյան փողոցի սկզբնամասի ռեստորանները։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել