copy image url
Ներքին 1 տարի առաջ - 16:20 03-04-2024

Արցախցիների հասցեով եկած գումարները ծախսվում են Փաշինյանի փիառի համար

Ինչպես հայտնի է, Հայաստանի կառավարությունը 2023 թվականի համար նախատեսել էր Արցախին փոխանցել 144 մլրդ ՀՀ դրամ: Այս տեղեկությունը 2023 թ. պետական բյուջեի քննարկման ժամանակ խորհրդարանում հայտարարել էր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։

2023 թվականի սեպտեմբերյան իրադարձություններից հետո Արցախից տեղահանվածների կարիքները հոգալու համար հետո բազմաթիվ երկրներ ֆինանսական աջակցություն տրամադրելու պատրաստակամություն հայտնեցին։

Այսպես, օրինակ, Ճապոնիայի կառավարությունը 2023թ.-ին 2 մլն ԱՄՆ դոլարի օգնության դրամաշնորհ տրամադրեց Հայաստանին՝ արցախցի տեղահանվածների կարիքների լուծման նպատակով։ Այս գումարը համարժեք է 820 մլն դրամի։ Եթե դրան ավելացնենք Միացյալ Նահանգների կողմից հատկացված 11 մլն դոլարը, որը համարժեք է ավելի քան 4․7 մլրդ դրամի, ինչպես նաև Եվրահանձնաժողովի կողմից փոխանցված 10.4 մլն եվրոյին համարժեք ավելի քան 4․5 մլրդ դրամը, Լատվիայի կողմից հատկացված 350 հազար եվրոյին համարժեք 151 մլն դրամը, Շվեյցարիայի կողմից տրամադրված 1,5 մլն ֆրանկին համարժեք 675 մլն դրամը, Կանադայի կողմից տրամադրված 2,5 մլն դոլարին համարժեք 1 մլդ 25 մլն դրամը, կստացվի շուրջ 156 մլրդ դրամ, որը պիտի ուղղվեր Արցախից տեղահանված և տնանկված մարդկանց ոչ միայն առօրյա, այլ նաև գլոբալ կարիքների լուծմանը։

Հայտնի է, որ բոլոր այս միջոցները ստացվում են Հայաստանի կառավարության անունով։ Եվ ստացվում է այնպես, որ այդ գումարները տնօրինող Նիկոլ Փաշինյանն արցախցիների համար տրամադրված փողերը ծախսում է ըստ իր հայեցողության։ Կան հիմնավոր կասկածներ, որ իշխանությունները արցախցիներին չեն առանձնացնելու, և գումարները ծախսվելու են ոչ միայն արցախցիների, այլ նաև սոցիալական կարիքներ ունեցող այլ քաղաքացիների համար։

Սրանից պետք է ենթադրել, որ ՀՀ վարչապետի պաշտոնում գտնվող անձնավարությունը փորձում է տեղահանված արցախահայերի կարիքների համար արտասահմանից եկած գումարներով բարելավել Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը և իրեն վերագրել այդ գործողությունները։ Այս քայլը հետագայում կօգնի Փաշինյանին՝ իր համար ստանալու լրացուցիչ քաղաքական օգուտներ։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

23:06 Ամերիկացի դիվանագետին Ծիծեռնակաբերդում ոչ մի հայ պաշտոնյա չի ուղեկցել. Էդգար Ղազարյան
09:22 Փիառի համար են ներկրել․ Սամվել Ալեքսանյանին ստիպել են. Հրապարակ
23:53 Դիվերսիոն խումբը պայթյուն է նախապատրաստել, թիրախը եղել է Սերգեյ Շոյգուն. ԱԴԾ
09:05 Նախարարի՝ 3,150 դոլարանոց պայուսակն ու բրենդային կոստյումը. Ավանեսյանի look-ի հետքերով. Ժողովուրդ
23:34 Դատավարությունը շարունակվում է, մինչդեռ իշխանական լրատվամիջոցը հաղորդում է կալանքի ժամկետը 2 ամսով երկարաձգելու մասին. Ամստերդամ 
23:41 Իշխանության նպատակը 2026-ին ընդառաջ մրցունակ բոլոր ուժերին թուլացնելն է կամ մեկուսացնելը. Աբրահամյան
08:55 Վրաստանում կատարակտի բուժման համար օգտագործվող կաթիլները 3–5 անգամ ավելի էժան են, քան Հայաստանում
13:50 Տատուներով ֆեյք «դպիրը» հիմա էլ ԱԺ-ում է պատգամավորի օգնական է
12:30 Սևակ Խաչատրյանի մամուլի ասուլիսը. ՈւՂԻՂ
23:19 ՀՀ-ն ու ԱՄԷ-ն ստորագրել են պաշտպանության բնագավառում համագործակցության համաձայնագիր