Ներքին 2 տարի առաջ - 18:31 02-04-2024

Նարեկ Մկրտչյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչներին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Ասիական զարգացման բանկի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Դոն Լամբերտի գլխավորությամբ, ընդունել է կազմակերպության ներկայացուցիչներին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են բնակարաշինության և սոցիալական ծառայությունների թվայնացման ուղղություններով համագործակցության հնարավորությունները։

Նախարար Մկրտչյանը ներկայացրել է սոցիալական բնակապահովության ոլորտում ՀՀ կառավարության կողմից սահմանված առաջնահերթություններն ու իրականացվող աշխատանքները՝ շեշտելով, որ նախատեսվող ծրագրերի թիրախում և՛ ԼՂ-ից տեղահանված անձինք են, և՛ ՀՀ խոցելի ընտանիքները։ Ներկայացնելով ԼՂ հայրենակիցների բնակապահովման ուղղությամբ անելիքները՝ նախարարը նշել է, որ դրանք ներկայումս քարտեզագրման փուլում են։

Կողմերն անդրադարձել են նաև սոցիալական ծառայությունների թվայնացման գործընթացում արդեն իսկ կատարված աշխատանքին, մասնավորապես՝ շեշտելով «Նորք» տեխնոլոգիաների կենտրոնի հետ համատեղ իրականացված աշխատանքների կարևորությունը։ Այս համատեքստում նախարար Մկրտչյանը խոսել է նաև անձի ֆունկցիոնալության գնահատման e-Disability հարթակի ստեղծման մասին և այն բնորոշել որպես արդյունավետ համագործակցության լավ օրինակ։

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել աշխատանքային կարգով շարունակել հանդիպումները քննարկված թեմաների շուրջ։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը