Ներքին 2 տարի առաջ - 16:00 01-04-2024

Նոր հակառեկորդներ. Փաշինյանի «‎ժողովրդավարության բաստիոնում» հանցագործությունները շեշտակի աճել են

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Մինչ Նիկոլ Փաշինյանը և իր քաղաքական թիմի անդամները պնդում են, որ 2018-ից սկսած Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարության բաստիոն է, մարդիկ անհոգ ու երջանիկ են, վիճակագրական տվյալները բոլորովին այլ բանի մասին են վկայում։ Հայաստանում Փաշինյանի կառավարման 6 տարիների ընթացքում հանցագործությունների, այդ թվում առավել ծանր հանցգործությունների թիվը նախահեղափոխական 2017 թվականի համեմատ, որի հետ Փաշինյանը հաճախ է սիրում համեմատություններ կատարել, ավելի քան կրկնակի աճել է։

Հատկանշական է, որ հանցագործությունների ընդհանուր թիվը 2023 թվականին եղել է 40666, մինչդեռ 2017-ին այն 20285 էր, իսկ հեղափոխական 2018-ին 22551։ Հաջորդող բոլոր տարիներին ցուցանիշը ավելի բարձր է եղել, քան նախորդ տարի արձանագրվել էր։

Ոչ մեծ ծանրության հանցագործությունների թիվը 2017-ին եղել է 12380, 2018-ին՝ 11989, իսկ արդեն 2023-ին՝ 20024։ Այս դեպքում 2018-ին 2017-ի համեմատ մի փոքր նվազում է արձանագրվել, սակայն հաջորդող բոլոր տարիներին կրկին շեշտակի աճ է գրանցվել։

2018-ին արձանագրվել է միջին ծանրության 6700 հանցագործություն, մինչդեռ նախահեղափոխական 2017-ին միջին ծանրության հանցագործությունների թիվը 5012 էր։ Արդեն 2023 թվականին արձանագրվել է 12848 միջին ծանրության հանցագործություն, իսկ 2019-2022 թվականներին այս ցուցանիշը նույնպես շեշտակի աճել է։

Ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում աճը նույնպես նկատելի է։ Եթե 2017-ին արձանագրվել էր 2729 ծանր և 164 առանձնապես ծանր հանցագործություն, ապա 2018-ին այդ թիվը եղել է համապատասխանաբար 3638 և 224, իսկ արդեն 2023-ին 6116 և 1678։ Այս հանցգործությունների պարագայում նույնպես ամեն հաջորդ տարի նախորդի համեմատ ցուցանիշներն աճել են։

Ինչ վերաբերում է ծանր-առանձնապես ծանր հանցագործություններին, ապա 2017-ին դրանց թիվը 2893 էր, 2018-ին՝ 3862, իսկ նախորդ տարի 7794։

Այսպիսով՝ 2023 թվականին ՀՀ-ում առանձնապես ծանր հանցագործությունների աճի ցուցանիշը կազմել է 90.7%։

Չնայած բոլոր մանիպուլյացիաներին՝ առկա ցուցանիշները պատմականորեն ամենամեծն են չդատապարտված, բայց կալանքի տակ գտնվող անձանց համար։ Միայն 2023-ին քրեական գործեր են հարուցվել 2357 մարդու նկատմամբ, որոնցից կալանավայրերում էին գտնվում 1256-ը։ 2017-ին այս ցուցանիշը համապատասխանաբար 3833 և 1200 էր, իսկ 2018-ին 3536 և 1297։

Առկա ցուցանիշները փաստում են, որ պետությունը ի վիճակի չէ բացահայտել, քննել ու վերջնական դատական ակտով ազատազրկման ենթարկել իրապես հանցանք կատարած անձանց, իսկ կալանքը առավել քան երբևէ կիրառվում է որպես պատիժ այն անձանց նկատմամբ, որոնց մեղքը չի ապացուցվել։

Ստորև ներկայացնում ենք վերջին 10 տարում ՀՀ-ում արձանագրված բոլոր տեսակի հանցագործությունների թիվը.




Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»